«Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի առաջին տեղը կիսել են Հայաստանն ու Ռուսաստանը
Ղրիմում տեղի է ունեցել «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, հայտնում է РИА Новости-ն։
Մրցույթի եզրափակչին մասնակցել է 13 հոգի ՝աշխարհի 11 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա)։
Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան կիսել են առաջին տեղը։ Երկրորդ տեղում է Կուպեր Տալին՝ Իսրայելից, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Բոյցովը:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժապարը:
13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է, ինչպես նաև 2016թ. կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի 2-րդ տեղի մրցանակակիր: