27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծխախոտը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանի տարածքում, եթե…

Ծխախոտի մասին ՀՀ կառավարության նոր մոտեցումները ոչ մի կապ չունեն հանրային առողջապահության բարելավման և առողջ ապրելակերպի ջատագովման հետ այլ հետապնդում են սոսկ բյուջեն լցնելու և ծխախոտի (թմրանյութի) վաճառականների (բառիգաների) և արտադրողների օգուտները բազմապատկելու նպատակ: Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած տվյալների` ՀՀ չափահաս տղամարդկանց 55 % ծխում է, և այս միջոցառումներով նպատակ է հետապնդում այն իջեցնել 35-40 % – ի :

Այս միջոցառմամբ նախատեսված է բարձրացնել ծխախոտի գինը 3-4 անգամ, և այդ 40% -ից ստացված շահույթը շատ ավելին կլինի, քան հիմա է: Այն հանգամանքը, որ այդ ապրանքատեսակի 300% -400% թանկացումն ընդունակ է ընդամենը 15-20 % նվազեցնել դրա օգտագործումը, վկայում է, որ ծխախոտի դեպքում գործ ունենք կախվածություն առաջացնող թմրանյութի հետ: Ծխախոտը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանի տարածքում, եթե նպատակը հանրային առողջապահությունն է ,մինչդեռ որոշ «ընդդիմադիր» կուսակցական շրջանակներից արդեն մարիխուանայի օրինականացմանը միտված հանրության «ուղեղների լվացման» գործընթաց է գնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ