09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես կատարում եմ իմ պարտականությունը. կվերանշանակվի՞

«Ես կատարում եմ իմ պարտականությունը: Հստակեցված են  համաձայնությունները ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջև»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարաի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն էլ կվերանշանակեն պաշտոնում: Հիշեցնենք, որ երեկ վերանշանակվել են մի քանի նախարարներ, սակայն ՀՅԴ-ական նախարարները` դեռ ոչ:

Դրամահավաքների դեմ պայքարել է պետք (տեսանյութ)

«Անցյալ տարվա համեմատ բավականին պակաս են թեժ գժով ստացած զանգերը: Հիմնական խնդիրը ծնողական կոմիտեների միջոցով դրամահավաքների մասին է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ շատերը գտնում են, որ իրենք իրավունք ունեն դրամահավաքներ կազմակերպել տարբեր խնջույքների համար: 

Ինչ եղանակ է սպասվում

Մայիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի […]

Ըստ հաղորդման` ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ: Այսպես, Ս. Հ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 20.04.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցը նույն բաժնում բռնություն է գործադրել իր նկատմամբ` հարվածներ հասցնելով որովայնին: Ըստ Ս. Հ.-ի` ոստիկանն իրեն […]

3 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում): Նշված 21 ավտոմեքենաներից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:

Թողեք, տեսնեմ որդուս. ամբաստանյալի մոր ինքնազգացողությունը վատացավ

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվեց այդպես էլ չկայացավ: Դատավորը չհայտնեց, թե ինչու է հետաձգվում նիստը, միայն նշեց, որ այսուհետ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ ժամը 12:30-ին կկայանա Ժիրայր Սերֆիլյանի գործով դատական նիստ: Փաստաբան Տիգրան Հայրապետայնը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կատարվածը նախապես պլանավորված էր, և դատավորը շարժվեց ըստ սցենարի: Դահլիճը կրկին աղմկեց, նույնիսկ տարեց մի […]

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):         Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:      Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

Ավրորայի նվերը Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին /տեսանյութ/

Ավրորա անունով ներկայացող կինը բացառության կարգով ընդունելություն է խնդրում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նվեր է պատրաստել Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի համար: «Ես հայ ազգի ճակատագրի հետ կապված կարևոր բան պետք է ասեմ»,-ասում է Ավրորան: Մանրամասները՝ տեսանյութում: :

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. […]

Դադարեցվել է քրեական հետապնդումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն ևժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Բողոքի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի