04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Երազանքը մի բան է, երազանքն իրականացնելը` բարդ»

Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ շատ դժվարությամբ, բայց կյանքի կարող է կոչվել վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը, որ վերաբերում է միևնույն ձևի և գույնի տանիքներին` Երևանի միասնական ոճին: Henaran.am-ի հետ զրույցում ճարտարապետն ասաց. «Հեշտ չի, մի հատ քաղաքը նայեք ու կզգաք` հնարավոր է, թե ոչ: Վարչապետը խելոք մարդ է, նա ուզում է, որ անպայման լինի այնպես, ինչպես Բելգիայում է, Պրահայում է, բոլոր տանիքները մի գույնի լինեն, բայց հաշվեք, թե հնարավոր է, թե ոչ: Այսպես ասեմ` լավ ցանկություն է, բայց կլինի, թե չի լինի,  դրա համար երկար տարիներ են պետք»:

Ճարտարապետն ընդգծեց, որ երազանքը մի բան է, իսկ երազանքն իրականություն դարձնելը շատ բարդ բան է: «Իհարկե, գեղեցիկ կլինի, բայց…եթե Մանումենտից նայեք մեր քաղաքի տանիքները, սիրտդ կխառնի, բայց ոնց կիրականացնեն, ինչ կանեն, դա երազանք է, որին պետք է կամաց գնալ»,-եզրափակեց Ֆերդինանտ Առաքելյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ