26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտրված ոսկորը մասսաժ են անում, ուռուցքը չեն նկատում

ԱԺ-ում շարունակում են քննարկել Պետական գույքի մասնավորեցման մասին նախագիծը։  Անդրադառնալով բժշկական հաստատությունների մասնավորեցման խնդրին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  նշեց՝ չի ժխտում՝  մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավն են, քան պետականները, ապա հավելեց.  «Գոնե մասնավոր հիվանդանոցներում զուգարանների ավանդական գարշահոտությունը չկա։ Բայց առողջապահության ոլորտում տխուր պատկեր ունենք»։ Փաշինյանը շեշտեց՝ բազմաթիվ բուժհաստատություններում, մեղմ ասած, կան այնպիսի բժիշկներ, ովքեր իրենց […]

«Մասնավորեցում, չի նշանակում աշխատողների կրճատում»

«Շնորհակալ եմ մասնագիտական, քաղաքական ելույթների համար, ինչպես նաև այն ելույթների, որոնցում, մեկ է, ինչ էլ անեինք,  մեր արածը վատաբանվեց: Կառավարությունն ուզում է ներդումային ճանապարհներով բարելավել բոլոր այս ընկերույթունների  գործունեությունը», –  այսօր ԱԺ-ում անդրադառնալով Պետական գույքի մասնավորեցման մասին  օրենքի նախագծին՝ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Վերջինս շեշտեց՝ ուղակի ոչ մի բան […]

Քրիստոսը բժշկում է ամեն հիվանդություն եւ տկարություն

Հիսուսն իբրև մարդ մկրտվեց, բայց իբրև Աստված ջնջեց մեր մեղքերը. մաքրագործման կարիք չուներ, այլ՝ կամենում էր սրբացնել ջրերը: Իբրև մարդ փորձության ենթարկվեց, բայց իբրև Աստված հաղթեց, և մեզ հորդորում է վստահասիրտ լինել, որովհետև Ինքը «հաղթել է աշխարհին» (Հվհ 16, 33): Քաղց զգաց, բայց կերակրեց հազարավոր անձանց, և Ինքն է «կենդանի հացը, երկնային հացը» (Հվհ 6, […]

Նոր գործարար կապեր՝ «Հայաստան-Իտալիա» համաժողովի արդյունքում

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը՝ երկկողմ ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով։ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է 2016 թ. նոյեմբերին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի պաշտոնական այցի շրջանակում։ Հայաստանյան 26 տնտեսվարողներ իտալացի պոտենցիալ 170 գործընկերներին […]

Շատ արագ այնտեղ կկանոկարգեք աշխատանքները. նոր նշանակում

Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: «Պարո՛ն Խաչատրյան, շնորհավորում եմ: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Ունենալով Տարածքային կառավարման նախարարության աշխատանքի փորձ ու առօրյա շփվելով այն մշակույթի ու կանոնների հետ, որ ուզում ենք, որ մեր մարզպետարաններում կիրառվեն՝ հուսյ ունենք, որ շատ արագ այնտեղ կկանոկարգեք աշխատանքները»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին. վարչապետը՝ ոստիկանապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Զվարթոնց օդանավակայում ծառայություններ մատուցող տաքսիստներին: Ըստ Կարապետանի՝ մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին, և նրանց գործունեությունը խիստ մտահոգիչ է: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին նա հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում Զվարթնոց օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ: «Բոլորս էլ գիտենք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ […]

Կիեւում ԱՄՆ դեսպանատանը պայթյուն է տեղի ունեցել

Կիեւում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում, պայթյուն է տեղի ունեցել։ Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Նա նշել է, որ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել Է […]

Ֆիրդուսի առևտրականներն այլ առաջարկ ունեն նախագահին, վարչապետին (տեսանյութ)

Ֆիրդուսի շուկայի բնակիչներն այսօր վաղ առավոտից Կառավարության դիմաց էին: Նրանք չեն ցանկանում լքել շուկան, որտեղ այժմ առևտրով զբաղվում են: Հիշեցնենք, որ քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել այլ վաճառքի կետեր, օրինակ՝ Առինջ մոլ, Մալաթիա և այլն, քանի որ տարածքը հանրային շահ է ճանաչվել: Իսկ բնակիչներն էլ առաջարկում են մեկ այլ տարբերակ՝ գոնե մինչև տարեվերջ մնան իրենց […]

Մաքսազերծման գործընթացը ժամանակատար է. վարչապետը փոփոխություն է ուզում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստն ինչպես միշտ սկսեց հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցմանն ու կատարելագործմանը: «Հիմա սեզոնային մրգերի արտահանման առավել բարենպաստ շրջանն է, բայց ուսումնասիրությունների արդյունքում պարեզ է դարձել, որ մաքսազերծման գործընթացն ու բացթողումը ժամանակատար է լինում, իսկ վարչարարություն էլ՝ ոչ ադյունավետ»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ տնտեսվարողների համար մեկ […]

Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօչրվա նիստում որոշեց Հովսեփ Սիմոնյանին ազատել Շիրակի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն: Սակայն թե ով կլինի նոր մարզպետը, հարցը զեկուցող Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը չասաց: Նկատենք, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ Շիրակի մարզպետը լինելու է Արթուր Խաչատրյանը:  Շիրակի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին է բաժին ընկնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի