26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուստամյանը՝ «կլյաուզնիկների» ու «գործ տվողների» մասին /տեսանյութ/

«Անդրանիկ Կարապետյանը նկատի ուներ այն, որ հակակոռուպցիոն «Ազդարարի» ինստիտուտի ներդրման նախագիծն ի չարս չօգտագործվի», – այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ ՀԸԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախածի փաթեթում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին մղելու են, որ վերջիններս  «գործ տվող»  դառնան: «Ինքը […]

«Ոչ մեկն ավելի էլիտար չի … չպետք է հնձելով առաջ գնանք … »

«Այս հարցը մեծ հետաքրություն է ներկայացնում  և՛ քաղաքաբնակների, և՛ գյուղաբնակների համար:  Համայնքների խոշորացմանն անդրադառնալով՝ հարկ է հասկանալ՝ մենք ձգտում ենք մոդային հետևե՞լ, թե՞ դեպի ռացիոնալությունն ենք գնում», –  այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը վերաբերող   օրենքի նախագծին: Վերջինս շեշտեց՝  ոչ մի գյուղ էլ մյուսի նկատմամբ առավելություն չունի ու ավելի էլիտար […]

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. զոհեր, վիրավորներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Խաչիկ Սուքիասյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող տարածքում, բախվել է հողաթմբին, հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի […]

«Սասնա ծռերի» դատից առաջ մեկնարկեց երթը

Քիչ հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը:  Իսկ մինչ այդ էլ «Ազատությո՛ւն «Սասնա ծռեր»-ին», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությո՛ւն Հայաստանը ներքին թշնամուց ազատագրած հերոսներին» կոչերով Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը դեպի Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այսօր դատարանը կսկսի […]

Համանախագահները պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան։ Այցի ընթացքում նրանք պատրաստվում են հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է vestikavkaza.ru-ն։  Զախարովան նշել է, որ Հայաստան հունիսի 10-ին համանախագահների այցի ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում: Կքննարկվեն նաեւ Հայաստանի, […]

Կալանավորվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը. նրան մեղադրանք է առաջադրվել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այսպես, հիշյալ քրեական գործերով ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից […]

«Պետությունը պետք է միջավայր ձեւավորի, որ ներդրումներն աշխատեն»

Այսօր ԱԺ-ում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման  ընթացքում  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը շեշտեց՝ առողջապահական, կրթական ոլորտները, նախադպրոցական հիմնարկները պետք է հանել սեփականաշնորհման ցանկից:  «Այսօր ներդրումային գրավչության առումով լավ ժամանակներ չեն: Պոտենցիալ գնորդները քչություն են անելու: Պետությունը պետք է պայմաններ ձեւավորի, որ ներդրողը գա: Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկ էր արվել, որ […]

Նախագահը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ: Տերունական աղոթքից հետո նիստը բացվել է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով, որից հետո ժողովի հոգևորական և աշխարհական պատգամավորներին ողջունել և 6-րդ ժողովին հաջողություններ է մաղթել Հանրապետության Նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով […]

«Արտասահմանցի ուսանողների թվով Բժշկականն առաջատարն է». Կարեն Ավագյան

Հունիսի 7-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ «Բարեկամություն» ավանդական փառատոնը, որտեղ իրենց մշակույթը, խոհանոցը, տարազը և ազգային սովորություններն էին ներկայացնում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները։ ԵՊԲՀ-ում ուսանում են Ռուսաստանից, Վրաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Հորդանանից, Լիբանանից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Սիրիայից, Արցախից երիտասարդներ: Իսկ արտասահմանցի շրջանավարտների թիվն անցնում է 8000-ը, որոնք աշխատում են աշխարհի […]

ՊՊԾ գնդի զավթման մեջ մեղադրվող 18 անձանց մասով անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

 Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի