26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին Ժամը  10.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքի, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պուգաչովան սրտի նոպա է ունեցել․ դուստրը պատմում է

Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի նոպա է ունեցել ու տեղափոխվել հիվանդանոց։ Այդ տեղեկությունները հաստատել է նրա դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն։ Նա ասել է, որ մայրն անգամ իրենից է փորձել թաքցնել, որ հիվանդ է։  «Մայրս սրտի նոպա է ունեցել, բժիշկը Լոնդոնից ժամանել է ու նրան հոսպիտալացրել»,- ասել է Օրբակայտեն։   Պուգաչովայի բժիշկը՝ Ամիրան Շոթաեւիչը, ասել է, […]

Հարկայինը կզգուշացնի բիզնեսմեններին

ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվում է ներդնել Հորիզոնական մոնիթորինգի համակարգ, որը հարկային մարմնի և հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման նոր, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառված ձևաչափ է: Համակարգի նպատակն է բարելավել հարկային միջավայրը:   Համակարգի հիմնական առավելություններից է, որ հարկային մարմինը,  առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևում է նրա գործունեությանը և օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես […]

Երեւանում դպրոցի բակում օձ է հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի բակում՝ ջրի պոմպի մոտակայքում օձեր են նկատվել, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նախագահը հանձնարարել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ […]

Doing Business-ում Հայաստանը բարելավել է դիրքերը

Գործադիրը հավանությունն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2016թ. ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման այնպիսի քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը, որոնք 2017թ. արդյունքներով կհանգեցնեն Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելը (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման՝ առնվազն 4 կետով: «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների […]

Ահաբեկիչները թիրախավորել էին Իրանի խորհրդանիշները համարվող կառույցները

Սա եւս մեկ ազդակ էր, որ որեւէ երկիր ահաբեկչությունից չի կարող խուսափել։ Այդ մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Իրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչություններից։ Բանախոսը միեւնույն ժամանակ նշեց, որ թեեւ ահաբեկչությունից Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չկա, սակայն պետք է միշտ զգոն լինենք։ «Իրանը […]

Երբ է Աստված հրաշք գործում մեր կյանքում

«Վարդապետ, ուզում ենք քեզնից մի նշան տեսնել» : Մատթեոս 12:38 Աստված հրաշք է գործում ոչ թե նրա համար, որ մենք ենք պահանջում, այլ երբ Ինքն է կամենում: Հրաշք կատարվում է ոչ թե մեր պահանջի համաձայն, այլ՝ մեր հավատքի: Հիսուս իր երկրային կյանքի ընթացքում հենց այնպես որևէ հրաշք չկատարեց: Նույնիսկ անապատում, փորձության ժամանակ, մերժեց սատանային հրաշք […]

Ոստիկաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները շրջապատել են դատարանի շենքը (ֆոտո, տեսանյութ)

«Սասնա ծռերի» հարազատները եւ նրանց աջակիցները հավաքվել են Էրեբունու դատարանի դիմաց, որտեղ այսօր մեկնարկում է Սասնա ծռերի գործով առաջին դատական նիստը։ Քանի որ դատարանի դահլիճը բավականին փոքր էր, հարազատներին մեծամասնությանը թույլ չտվեցին ներս մտնել դահլիճ, եւ նրանք բողոքի ակցիա էին անում դատարանի շենքի դիմաց։ Այս պահին էլ դեռեւս նանք գտնվում են շենքի դիմաց, սպասում են, […]

«Մեր ասպետներ … » . «Սասնա ծռեր»-ի թեժ դատական նիստը չերկարեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը: Դատարանը քննելու է քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը: Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլք, անցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի