20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արյան յուրաքանչյուր ներարկում կարող է փրկել հիվանդի կյանքը. Ս. Դաղբաշյան (տեսանյութ)

 Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանն այսօր Ազգային ժողովում հետևում էր, թե ինչպես են պատգամավորներն արյուն հանձնում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Արյունաբանական կենտրոնը դոնորի օրավա կապակցությամբ այցելում է մեկ կազմակերպություն և կատարում է արյունատվության ակցիաներ: «Այս տարի որոշեցինք այցելել ԱԺ և դոնորության գործընթացին մասնակից դարձնել նաև պատգամավորներին»,-ասաց նա և նշեց, որ այսօր այն պատգամավորները որոնք ավելի ակտիվ կլինեն, պարգևատրվելու են արյան դոնոր կրճքանշանով: «Արյունատվության ակցիան վերջացնելուց հետո կտեսնենք, թե որ պատգամավորն է հանձնել»,-ասաց նա:

Սմբատ Դաղբաշյանը հաստատեց, ՀՀ-ում արյան դոնորների պակաս կա: «Դոնորների մշտական պակաս ունենք, և ազգաբնակչության միայն 0,4%-ն է հանդիսանում արյան դոնոր, երբ այն պետք է լինի շուրջ 2%: Հետևաբար, արյան դոնորների մեծ խնդիր ունենք, այսինքն՝ պետք է համալրենք»: Հիմնական ցուցումը, նրե ներկայացմամբ, մարդու ցանկությունն է: «Դոնորությունը  կամավոր գործընթաց է, բայց շատ հիվանդություններ կան, որոնք հակացուցումներ են հանդիսանում, և կան, որ ժամանակավոր են»,-նկատեց նա:

Դաղբաշյանն ընդգծեց, որ արյան յուրաքանչյուր ներարկում կարող է փրկել հիվանդի կյանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ