28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է ոչ թե Սվիտալսկու, այլ հայտնի ուժերի դեմ պայքարել. Գորգիսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հույս ունի, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀկ-ականների փոխադարձ հայտարարությունները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները չեն բարդացնի: «Հույսով եմ, որ ՀՀԿ-ականներն այնքան չեն սրի իրավիճակը, որ ազդի այդ հարաբերությունների վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն էլ է կարծում, որ դեսպանը ներքաղաքական կյանքին է խառնվում, Գորգիսյանը […]

Կառավարությունը հավանություն է տվել

Այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Դրանք պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ, ժամանակակից և գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-նախաձեռնություններ են, որոնց պետությունն ու համայնքը մասնակցում է բացառապես ծրագրի նպատակների իրականացման նշանակությամբ հողի տրամադրման ձևով, իսկ մասնավորը պարտավորվում […]

«Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մասին»

Այսօր   անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան տեքստային ասուլիսում պատասխանել է երկրպագուների բազմաթիվ հարցերին:  «Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողը Զիդանն է: Ինձ միշտ դուր է եկել նրա խաղը։Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը, հայրս եղել է իմ ներշնչանքի աղբյուրն ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում: Մտածում եմ Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա […]

Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի

Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ: Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության  022/2011 տեխնիկական […]

Արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղբանջարեղեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման հիմնական նպատակը արտահանման ընթացքում առաջացող խնդիրների քննարկումն էր:  Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ եղանակային պայմաններից ելնելով […]

Աստված առատատաձեռն է, միայն պետք է խնդրել Նրանից

ՀԻՍՈՒՍԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց» (Սաղմ․ 84։12) Այս խոսքը ես վերցրել եմ Սաղմոսաց գրքի 84-րդ գլխի 12 համարից։ Երկու կարևոր մտածումներ կան Սաղմոսերգուի մտքում՝ ճշմարտություն և արդարություն։ ա․ «Ճշմարտությունը երկրից բուսավ»։ «Ի՞նչ ճշմարտության մասին է խոսում Սաղմոսերգուն, մարդկայի՞ն, երկրայի՞ն, թե՞՝ երկնային»։ Ճշմարտությունը երկրից բուսավ, այն ճշմարտությունը, որով Տերը խոստացել էր, […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը խորհրդարանների եւ երկրների միջեւ կապերի զարգացման եւ խորացման գործում, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Բելառուսի հետ բարեկամական խումբը: Արա Բաբլոյանը ընդգծել է հայ-բելառուսական երկարամյա հարաբերությունների նշանակությունը, […]

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։  +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 426 կգ արդյունք։ Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրեց 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չբավականացրեց 246 կգ-ը գլխավերեւում […]

Հունիսի 23-ը ՀՀ զինված ուժերի Թիկունքի օրն է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր: ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները: Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորել և թիկունքային ծառայության նշանակությունը զինված […]

«Պետք է փոխել առաքելության ձևը»./տեսանյութ/

«Համահավաք իմաստով հայության համար միշտ ամառը թեժ է ստացվում, բայց ցավոք, ոչ միշտ լավ իմաստով: Մենք ունենում ենք սահմանային սրացումներ, սոցիալ-տնտեսական կոլապսներ, քաղաքացիական շարժումների նախադեպեր: Այս ամենը խոսում է այն բանի մասին, որ մենք ունենք արմատական խնդիրներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ, մանկավարժ, լրագրող Արա Ալոյանը: Ալոյանը նկատում է, որ մտավորականը պետք է մշտապես իրազեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի