14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ մի գաղտնիք չկա. ինչու են միշտ նույն ՀԿ-ները շահում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը բյուջեի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե ինչով է պայմանավորված բյուջեից զինծառյողներին տրվող գումարների մասով նվազումը: Նախարարը բացատրեց՝ դա  կապված է Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրվող վճարների հետ:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև գործազրկությունից, իսկ նախարարը տեղեկացրեց, որ 2015 թվականի համեմատ զբաղվածության ծրագրերը 30 տոկսով աճել են, ինչը պայմանավորված է սեզոնաին աշխատանք ապահովող ծրագրերի իրականացմամբ:

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց, թե որքան ֆինանսական միջոց է հատկացվել դրամաշնորհներին, որ կազմակերպություններն են իրականացրել, և արդյոք դա շահավետ է եղել: «Որոշակի ծառայությունների մտուցում տրվումէ  ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով»,-պատասխանեց նախարարը, ապա հավելեց, որ առաջիկայում կարգ են ունենալու, որ մրցույթային կարգով իրականացնեն այս ծրագրերը:

Պատգամավորն արձագանքեց. «Ինչպե՞ս է  ստացվում, որ միշտ այդ նույն հասարակական կազմակերպություններն են այդ դրամաշնորհները շահում»:

Նախարարը պարզաբանեց, թե ոչ մի գաղտնիք այդտեղ չկա: «Մենք այսօր որևէ մրցույթ կամ դրամաշնորհի հատկացում չենք իրականացնում: Պետական բյուջեով տվյալ ծրագիրը հաստատվում է: Պատմականորեն եթե նայենք, տվյալ կազմակերպությունները տվյալ տարածաշրջանում որոշակի կարողություններ են ունեցել, ծառայություններն էլ իրականացրել են, և պետական բյուջեն էլ իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ այդ ծրագրերը շարունակելու»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ