27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի թոշակառու կա Հայաստանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2016 թվականին նախատեսել է իրականացնել 97 ծրագիր, որոնց համար նաև բյուջեի պահուստային ֆոնդից են միջոցներ հատկացվել:  Նախարարությանը հատկացվել է շուրջ 360 մլրդ դրամ, իսկ ծրագրի կատարողականը կազմել է 99,5 տոկոս: 

«350 միլիարդ դրամը դրամական վճարների տեսքով տրանսֆերտներն են բնակչությանը, այսինքն՝ ոլորտին հասցված միջոցների շուրջ 95 տոկոսը, դրանք տրամադրվում են շուրջ մեկ միլիոն 200 հազար քաղաքացիների»,- այս մասին այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում հատկացվել է 2 միլիարդ դրամ, իրականացվել են 1 տասնյակից ավել ծրագրեր, դրանցում ընդգրկվել է 13 հազար անձ:

Կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու արդյունավետությանը: Նախորդ տարի առցանց դիմելու համակարգն է դրվել:

Նախարարը հավելեց, որ ամեն ինչ արվում է, որ քաղաքացի-պետական պաշտոնյա շփումը հնարավորինգ քիչանա:

2016 թվականի դեպտեմբերի 31-ի դրությամբ՝ 534.537 կենսաթոշակառու և նպաստառու է հաշվառված եղե«, որից 466.170-ը ախատանքային կենսաթոշակառուներն են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ