13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիայում սովից փոքրիկ է մահացել

Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստական ընտանիքում նորածին երեխա է մահացել: Թուրքական «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ջումա անունով 13 օրական երեխայի մահվան պատճառը սովն է:

Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչելով՝ ընտանիքը հաստատվել էր Թուրքիայի Յալովա նահանգում: Այստեղ նրանք մի քանի այլ փախստական ընտանիքի հետ ապաստանել էին կիսավեր փայտաշեն տնակում:

13 օր առաջ ծնված փոքրիկը լրացուցիչ արհեստական սննդի կարիք է ունեցել, սակայն որևէ աշխատանք կամ այլ ֆինանսական աղբյուր չունեցող ընտանիքը չի կարողացել երեխային սննդով ապահովել: Սովից անդադար լացող երեխան հանկարծ երկար ժամանակ լռել է, անհանգստացած մայրը ստուգել է ու տեսել, որ երեխան մահացած է:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ