06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գիտենք, որ աղքատության վերացում հնարավոր չի լինելու, բայց կմեղմացվի

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95 տոկոսն ուղղվել է բնակչության տրանսֆերտներին, մյուս մասը հիմնականում ուղղվել է հասցեականության մեծացմանը այսինքն՝ իրական կարիք ունեցողներին: Հասեցականության համակարգի ներդրումով, թեև գիտենք, որ աղքատության վերացում հնարավոր չի լինելու, ուղղակի մեղմացնում է սոցիալական խնդիրները, բայց այս համակարգն ունի հասցեականություն»,-այսօր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարը նշեց նաև, որ 2 միլիարդն զբաղվածության ակտիվացման համար մեկ տասնյակից ավելի ծրագերի են ուղղվել՝ 13 հազար անձ ներգրավելով: «13 470 անձ զբաղվածություն է գտել, և զբաղված անձանց թիվն աճել է 17%-ով»:

Ըստ նրա՝ 50-140%-ով ավելացրել են պարգևավճարների չափը, 534 500 կենսաթոշակառուներից միջին կենսաթոշակը կազմել է 40 350 դրամ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ