10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ապագա մայրերը մայրության նպաստ ստանալու խնդիր չեն ունենում

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից բյուջեի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե լինում են արդոք դեպքեր, երբ կանայք մայրության նպաստի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը չեն ստանում: Ըստ պատգամավորի՝ պատշաճ իրազեկում օրենքի փոփոխությունից հետո չի կատարվել:

«Գոնե ես որևէ տեղեկություն չունեմ, որ որևէ անձ իր իրավունքը չկարողանար իրականացնել: Սրա հիմքում դրված է հավաատագիրը, որը ապագա մայրը ստանում է հղիության ժամանակ, համապատասխան թերթիկով տեղեկացվում են քաղաքացիները, որ այդ գումարը կարող են ստանալ: Ի դեպ, կարող են դիմել նաև ծննդաբերությունից հետո»,-պատասխանեց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ