27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարությունն ընտանիքների ամրապնդմանն ուղղված ծրագրեր է անելու

Աշխատանքաի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է ընտանիքների ամրապնդմանն ուղղված ծրագրեր անել: Առաջիկայում նախարարության կազմում գործող մի շարք կազմակերպություններ վերափոխվելու են ընտանիքնների աջակցության կենտրոնների: «Երեխաները պիտի ընտանիքներում լինեն, և այս ծրագրերը կիրականացվեն այնքան ժամանակ քանի դեռ նրանց խնդիրները լուծված չեն լինի», – բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունն ունի պատշաճ մասնագիտական և նյութական ռեսուրսներ՝ նշված ծրագիրը արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար: «Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մեր համակարգում գործող առնվազն 6 հաստատությունների վերակազմանն ականատես կլինենք: Այս աշխատանքների իրականացումը նախատեսել ենք մեր գործընկերների հետ: Բնական է, որ պետբյուջեի միջոցները միշտ սուղ են լինում», – ասաց նախարարը: Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս ծրագրերը շարունակական են լինելու. «Այսինքն՝ ոչ թե միանվագ ինչ-որ գործողություն պետք է անել ու դադարեցնել ծրագիրը, այլ այն դարձնել համակարգային»,- տեղեկացրեց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ