15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ է Տերը բժշկում

Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց. – Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։ Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին. – Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։ […]

Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար:  Համաժողովին մասնակցել են նաև  ECORYS  Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև […]

Կինը բաժանվել է ամուսնուց՝ SMS-ին չպատասխանելու համար

Թայվանում դատարանը բավարարել է կնոջ՝ ամուսնուց բաժանվելու մասին պահանջը։ Պատճառ է դարձել այն, որ տղամարդը 6 ամիս շարունակ կարդացել է կնոջ կողմից ուղարկված կարճ հաղորդագրությունները, սակայն չի պատասխանել։ Նա անգամ չի արձագանքել, երբ կինը տեղեկացրել է, որ ավտովթարի արդյունքում հայտնվել է հիվանդանոցում։ Արդյունքում կնոջ համբերությունը սպառվել է, ու նա դատարան է դիմել՝ ամուսնալուծվելու համար։

Սանահինի վանքային համալիրն անմխիթար վիճակում է

Երեկ աշխատանքներիս բերումով Լոռիում էի։ Առիթից օգտվելով՝ կրկին այցելեցի Սանահին։ Վանքային համալիրը անմխիթար վիճակում է։ Համատարած անօրինականություններ և անտարբերություններ։ Նոր թաղումները ՄԽՐՃՎԵԼ են վանքապատկան տարածքներում։ Հունիսի 21-ին իրականացված վերջին թաղումն արդեն համբերության բաժակս լցրել է։ Մինչև վերջ պայքարելու եմ, որ Զաքարյան իշխանների դամբարանի շուրջ իրականացված թաղումները տեղահանվեն՝ տեղափոխվեն։ Ստեփան Նալբանդյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

Թիվ 191 դպրոցի հիմնանորոգման ժամկետը վաղուց սպառվել է, բայց աշխատանքները չեն շարունակվում

  Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում»  ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0հազ.  դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ  ծրագրով  նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները  կիսատ թողել գնացել […]

11-ամյա տղան ընկերների հետ սպանել է անցորդին՝ նկատողության համար

ՌԴ Նովոսիբիրսկի ոստիկանները ձերբակալել են 3 դեռահասի եւ մեկ 11-ամյա աշակետի, որոնք մեղադրվում են մի տղամարդու դաժան սպանության մեջ։ Նրանք անցորդին այնքան են ծեծել փայտերով, որ նա մահացել է։ Պատճառը դարձել է այն, որ տղամարդը նկատողություն է արել 11-ամյա տղային։ Հարկ է նշել, որ 15 եւ 16-ամյա տղաներին ձերբակալել են, իսկ ահա գլխավոր մեղավորը՝ 11-ամյա […]

Ես չեմ հարգում դատարանը. Արեգ Կյուրեղյանը հեռացվեց դահլիճից

Ընդմիջումից վերադառնալուց հետո «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Հարություն Բաղդասարյանի, Արա Ղարագյոզյանի, Ինեսա Պետրոսյանի, Տիգրան Հայրապետյանի, Հրանտ Գևորգյանի, Արմինե Վանյանի նկատմամբ և նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմելու է Փաստաբանների պալատ: Իսկ քանի որ դատական նիստերի դահլիճում ոչ մի դատապաշտպան չկար, դատավորը դիմեց ամբաստանյալներին` […]

«Տղերք, շանտղությունից է պետք վիրավորվել»

Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդիրներին, ասաց՝ շանտղություն է, երբ մենք չենք վերահսկում, թե մեր երեխաները, մայրերն ու քույրերը ինչով են սնվում: Վարչապետի շատ կոպիտ, բայց դիպուկ բնորոշումից հետո փոխվեց ՍԱՊԾ պետը, այդ լուրից հետո շատերս հույս հայտնեցինք, որ սննդի անվտանգության ոլորտում դրական տեղաշարժ կնկատվի, բայց արի ու տես, որ Վարչապետի «շանտղություն» բնորոշումը որևէ […]

Վայոց ձորում 4-ամյա երեխա է խեղդվել

Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրահեղձվել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2013 թ. ծնված […]

Արցախում 2017թ. առաջին կիսամյակում 1083 երեխա է ծնվել

2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518-ը՝ աղջիկ, այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարության կայքը:  Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա: Վեց ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է 13 զույգ՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի