30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում աժիոտաժն սկսվել է. Հրապարակ

«Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժն սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։ Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» եւ «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու` 105 հատ, եւ յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, […]

Քաղաքական պահի հասունացման տեսությունը

Ադրբեջանի ռազմական հանցագործ լինելու դիմագծի մասին հասատատումները սկսել են հնչել միջազգային կառույցներում: Ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված բարբարոսությունների մասին թե Արցախի եւ թե Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կառույցների ուղարկել էին թղթածրար Ադրբեջանի կողմից գործի դրված ամենաանմարդկային վայրագությունների վերաբերյալ: Փաստացի այս տվյալները, լուսանկարները եւ պատերազմական օրենքները գլխիվայր շրջող բոլոր գործողություներին համարժեք գնահատական տալու […]

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

Տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը /ֆոտո/

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը: Ոստիկանության մարմինների գործունեությունը դիտարկելով համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում՝ […]

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը

Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համար սկզբունքներն ու արժեքներն ընդհանուր […]

Թուրքիան ձևացնում է, թե ցանկանում է մեզ հետ հարաբերությունները բարելավել․ Շարմազանով

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի իրական ձգտումը պետք է արտահայտվի ոչ թե հայտարարություններով, այլ շրջափակման դադարեցմամբ, հայ-թուրքական արձանագրությունի վավերացմամբ և Հայոց ցեղասպանությունը չընդունածների հետապնդմամբ, կարծում է փոխխոսնակը։ Թուրքական իշխող կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը այն մասին, որ Անկարան ցանկանում է լավացնել հարաբերությունները Երևանի հետ ընդամենը ձևականություն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ […]

Կենդանաբանական այգին հյուրընկալել է ավելի քան 100 000 այցելու

Երևանի կենդանաբանական այգին երևանցիների ու մայրաքաղաք այցելողների հանգստի յուրօրինակ վայրերից է, որի դռներն այցելուների առջև մշտապես բաց են: Այս տարի ևս այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Ապրիլ-հունիս ամիսներին Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալվել է ավելի քան 100 000 այցելու, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և արևելքի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Պարբերաբար զբոսաշրջային խմբեր […]

Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը

Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող Մոմթազ» ՍՊԸ-ում:         Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված