«Հացի փող էինք վաստակում, էդ էլ ձեռքներիցս առան»
Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումը վրդովեցրել է ինչպես շուկայի աշխատակիցներին, այնպես էլ հարակից շենքերում ապրող բնակիչներին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց շուկայի աշխատակիցներից մեկը:
«Շուկան քանդեցին, որ ի՞նչ: Էնքան ենք էդ տեսախցիկների առաջ խոսել, օգուտ չունի. մեկ է, ոնց ուզում են, այդպես էլ անում են: Ուզում են էս ժողովրդին էն օրը գցել, որ բոլորը թողնեն, հեռանան: Աչքներիս առաջ մեր գործի տեղը քանդեցին: Հացի փող էինք վաստակում, էդ էլ ձեռքներիցս առան», – ասաց շուկայի վաճառողներից մեկը: