17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է: Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 30%-ով ավելի (283)»:

Կալանավորը դիմել է փախուստի

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական անփութության հետևանքով ձերբակալվածներին պահելու վայրից կալանավորի կողմից փախուստի դիմելու դեպքի առթիվ: 2017 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի է դիմել կալանավոր Ա.Անտոնյանը: Նախնական տվյալներով՝    ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Մարգարյանը, իրականացնելով ձերբակալվածների պահելու վայրում ծառայություն, կալանավորներից մեկին սանհանգույց ուղեկցելիս, չի փակել […]

«Խաչագողների պորտաբույծ երեխաները մի օր իրենց ծնողներից վրեժ են լուծելու մեր փոխարեն…»

«Ով ինչպես երեխա է պահում, մեծացնում, դաստիարակում, այնպես էլ լինելու է իր վախճանը…Ազնիվ վաստակով մեծացած երեխաները ծնողների ղադրն իմանում են…Ազնիվ մարդկանց շլինքին նստած խաչագողների պորտաբույծ երեխաները մի օր իրենց ծնողներից վրեժ են լուծելու մեր փոխարեն…Եվ պարտադիր չէ վրեժի տեսակը.այն ուղիղ համեմատական պիտի լինի մեր տառապանքներին… / չքննարկեք բացառիկ դեպքեր / …Խորհրդային տարիների վաշխառուների ապրած կյանքը` […]

Կինը կացնահարել է ամուսնուն քնած ժամանակ, ապա կանչել որդուն․ նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ -հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում՝  Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությանը առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս կինը և որդին: 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց  ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի […]

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե  «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է:  Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։  Աղբյուրը հաղորդում է, որ Նիշանյանը […]

Մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել տղամարդուն

Հուլիսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի թիվ 24 տան մոտ, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Մանյա Մելքոնյանին, ով մինչև շտապօգնության ժամանելը, մահացել է: Վարորդը ներկայացել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:

Ինչպիսին կլինի եղանակը օգոստոսին

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…260C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,70C (43,70C – 2011թ. Մեղրի): Միջինը […]

Շքեղ ու աստղառատ․ ինչպես է անցել Ալլա Պուգաչովայի թոռան հարսանիքը /ֆոտո, տեսանյութ/

200 աստղային հյուրեր, շքեղություն, միլիոնավոր ծաղիկներ, պար օդում․․․ Նախօրեին Մերձմոսկվայում տեղի է ունեցել տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկը։ Ամուսնացել է ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը եւ մոդել Ալյոնա Կրասնովան։  Հարսանիքը չափազանց շքեղ է եղել, ուրախ ու հետաքրքիր։ Հարսի զգեստը հայտնի դիզայներ Յուլիա Պրոխորովայից է, բավական թանկարժեք։ Հարսանիքին երգել են հարազատները՝ փեսայի մայրը, հայրը, […]

Սամվել Բաբայանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Սամվել Բաբայանի եւ մյուս 6 անձի՝ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի, Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի, Դավիթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը կկայանա հուլիսի 31-ին՝ ժամը 15:00-ին: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ  Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: Նշենք, որ  դատական նիստը կկայանա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:  Արդեն հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի