Մի համարիր, թե ինչ-որ բան ես քեզնից ներկայացնում
Ամեն ինչից առաջ մի համարիր, թե ինչ-որ բան ես ներկայացնում քեզանից, քանի որ, եթե այդպես վարվես՝ դա քո մեջ խոնարհություն կծնի, խոնարհությունը կծնի գիտություն փորձառություն և ողջախոհություն, գիտությունը կծնի հավատ, հավատն էլ իր հերթին կծնի ապավինություն, ապավինությունը կծնի սեր, իսկ սերն էլ իր հերթին կծնի հնազանդություն, իսկ հնազանդությւոնը կծնի անփոփոխ և մշտակամ ամրություն՝ բարին գործելու:
Երբ կսկսեն գովել քեզ քո արած գործերի համար, դու մի ուրախացիր դրանով, և թող այդ բանը քեզ հաճելի չթվա: Թաքցրու քո գործերը, որքանով որ այդ հնարավոր է, թույլ մի տուր քեզ, որպեսզի ինչ-որ մեկին առիթ տաս դրանց մասին խոսելու և ամեն կերպ աշխատիր հասնել այն բանին, որ մարդիկ չգովեն քեզ:
Եթե մեկը քեզ հանդիմանի մեղքի համար, որին դու անհաղորդ ես՝ խոնարհվիր քեզ հանդիմանողի առջև ու անապականության պսակ կստանաս:
Սուրբ Անտոն Անապատակյան