09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջարկվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը բարձրացնել

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկում է Կառավարության կազմում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը դարձնել հայեցողական, այսինքն` հանել նախարարի պաշտոնը: Փոխնախարարը հայտնեց, որ այդ պաշտոնն զբաղեցնողի աշխատավարձի գործակիցն առաջրկվում է թողնել նույնը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ, ԱԺ աշխատակազմի նախկին […]

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը նվազել է

2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք: Անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն:  Ընտանեկան բռնության դեպքերը եղել […]

Ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից. տեղեկանում ենք gov.am-ից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Սփյուռքը պետք է բարձրացնի Արցախի հարցը. ՌԱԿ ատենապետ

«Մենք մտածումներ ու փափագ ունենք Արցախի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր  Սերխիո  Նահապետյանը: Նահապետյանը նշեց, որ սփյուռքը փորձելու է միջազգային ատյաններում բարձրացնել Արցախի ճանաչման հարցը: «Մենք երազում ենք միասնական Հայաստանի մասին, բայց պետքը պտուղը կամաց-կամաց հասունանա»,-ընդգծեց Սերխիո Նահապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Բավրայի մաքսակետի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն: Նախապատրաստված նյութերի համաձայն, մի շարք կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ և ֆիզիկական անձինք, մաքսային […]

Շատ լուրջ մարտահրավեր իշխանության ու հասարակության համար (տեսանյութ)

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը գտնում է, որ խորհրդարանական կառավարման ձևի մեջ Հայաստանի համար կարևոր է այն, որ նախագահն այլևս հասարակության կողմից չի ընտրվելու: «Գործադիր իշխանությունըւ ձևավորվում է խորհրդարանի կողմից քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից: Սա երկրորդ կարևոր փոփոխությունն է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա: Սահմանադրագետն ընդգծեց, որ շատ է ասվում, թե նախագահն […]

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին

2017 թվականի մայիսի 26-ին մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային:   Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը: Նամականիշի հեղինակն է «Ավրորա»  նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:   Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել […]

Մանչեսթրի ահաբեկչության գործով ձերբակալվել է 15-րդ կասկածյալը

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննման շրջանակում ձերբակալվել է 15-րդ կասկածյալը, ով 19-ամյա ուսանող է, մասնագիտությամբ` քիմիկոս: Daily Mail-ի փոխանցմամբ` ձերբակալվածը սովորում է Հադերսֆիլդի համալսարանում։   պարբերականը։ Իրավապահները Մուհամմադ Վերֆալիին ու նրա եղբորը՝ Յահյային, ձերբակալել են շաբաթ առավոտյան՝ մի քանի ժամ առաջ այն բանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նվազեցրել է ահաբեկչական […]

Ռամկավար ազատական կուսակցությունը Հայաստանում չի գործի. Սերխիո Նահապետյան /տեսանյութ/

«Անձնական շահերի համար կուսակցություն չի գործելու: Ռամկավար ազատական կուսակցությունը Հայաստանում կունենա միայն ներկայացչություն»,-այսօր՝ մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր  Սերխիո  Նահապետյանը: Նահապետյանը ընդգծեց, որ ՌԱԿ-ը ավանդական կուսակցություն է և անելիքներ ունի սփյուռքում, սական Հայաստանում գործող 70-ից ավել կուսակցությունների շարքում անելիք չունի: […]

Ինչպե՞ս խուսափել կիբեր հարձակումներից /տեսանյութ/

Կասպերսկի Լաբորատորիայի  հայաստանյան ու վրաստանյան  գրասենյակներիի  ղեկավար Արմեն Կարապետյանը այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում անդրադառնալով WannaCry վիրուսին՝ ասաց՝ այս վիրուսը տարածված է  աշխարհի տարբեր երկրներում ՝ այդ թվում՝ Հայաստանում: Բանախոսը նշեց՝  վերոնշյալ վիրուսով ամբողջ աշխրահում վերջին շրջանում վարակվել է  մոտ 450-500  հազար համակարգիչ:  «Հայաստանում այդ օրերիյն վարակված էր ամեն 20-րդ համակարգիչ: Վիրուսը թափանցում էր համակարգիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի