27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փորլուծություն. ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Չեմ կարծում, որ կա ինչ որ մեկը, ով երբևէ չի ունեցել փորլուծություն: Խոսքը իհարկե կարճ տևողություն ունեցող փորլուծության մասին է, երբ պատահում է, որ օրգանիզմը այդ օրվա սնունդը չի ընդունում ինչ-ինչ պատճառներով; Նման դեպքերում վախը, որ սննդի ընդունումը կարող է նորից զուգարան վազելու պատճառ դառնալ, ստիպում է հիվանդին, ոչինչ չուտել ու … հենց այստեղ է, որ ուզում եմ մի քանի խորհրդով օգտակար լինել

Ամենամեծ սխալը, որ սովորական փորլուծությունը կարող է բարդեցնել, դա հեղուկ չընդունելն է: Փորլուծության ժամանակ շատ մեծ քանակի հեղուկ է դուրս գալիս օրգանիզմից, որն անհապաղ պետք է լրացնել: Փորձառու մայրիկներն այս դեպքում իհարկե կպատրաստեն քաղցր սև թեյ, որն ինչպես փորձը ցույց է տվել միշտ օգնում է նման դեպքերում: Սովորաբար սննդաբանները խորհուրդ են տալիս ընդհանրապես հրաժարվել քաղցրից և քչացնել աղի քանակը օրվա ռացիոնում, բայց սա հենց այն դեպքն է, երբ քաղցրացրած հեղուկն ու աղի օգտագործումն ուղղակի անհրաժեշտ են: Այս պարագայում դրանք մեզ համար օգտակար գործ են կատարում. աղը դանդաղեցնում է հեղուկի կորուստը, իսկ շաքարն օգնում է օրգանիզմին կլանել աղը:
Հեղուկներ խմելուց բացի անհրաժեշտ է նաև սնվել և դրա համար ընտրել համապատասխան սնունդ:

Առողջական խնդիրներ չունենալու դեպքում սննդաբաններն իհարկե միշտ խորհուրդ են տալիս օգտագործել այնպիսի սննդամթերք, որը հարուստ է բջջանյութով, բայց փորլուծության ժամանակ այս օրենքըը նույնպես ժամանակավորապես կորցնում է իր ուժը ինչպես շաքարավազի և աղի պարագայում: Անհրաժեշտ է օգտագործել սպիտակ բրնձով շիլա, մշտապես խրախուսվող շագանակագույնի փոխարեն, խորոված կարտոֆիլ կամ կարտոֆիլի պյուրե, բանան, որը բարձր կալիումի պաշարի շնորհիվ լրացնում է օրգանիզմից դուրս եկած օգտակար նյութերի պակասը:

Oգտակար ծառայություն կարող են մատուցել նաև մածունը, կեֆիրը և ոչ շատ քաղցր յոգուրտները: Խորհուրդ է տրվում նաև խորոված խնձորը:

Առողջ եղեք

Սիրով՝
Վ.Պ.

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ