08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Անհայտ» փրկիչը /վիդեո/

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել […]

Մինչ եւ հետո․ զույգեր, որոնք միասին անհավանականորեն նիհարել են /ֆոտոշարք/

Միասին նիհարելն ավելի հեշտ է, քան միայնակ։ Ահա այս զույգերը հետեւել են այդ մտքին ու միասին նիհարել։ 1, Թենեսսիից այս զույգը միասին 224 կգ է նիհարել։ 2, Նրանք նիհարել են՝ հանուն հարսանիքի։ 3, Սկսեցին նիհարել ու հինգ տարի անց ամուսնացան։ 4, Միասին նիհարեցին 139 կգ-ով։ 5, Հրաշալի արդյունք։ 6 Արժանի են ծափահարությունների։ 7, 2 տարում՝ […]

Մեր արյան գնով է. Գեներալ Մանվել Գրիգորյան

Երկրապա՛հ հայ ժողովուրդ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որը շնորհ չէր, ինչպես ոմանք կամենում են ներկայացնել: Հայոց պետությունը ձեռք բերվեց ծանր մաքառումների, զրկանքների և մինչեւ ատամները զինված նենգ […]

Քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստելու գործով մեկ անձ հետախուզվում է

Քրեական հեղինակություններ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի եւ Վստրեչի Ապեր մականունով Արամ Վարդանյանի սպանությունը նախապատրաստելու գործով կալանավորված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել:  Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ  կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն […]

Յուրօրինակ ու հետաքրքիր․ ինչպիսի ականջօղերն են նորաձեւ այս տարի /ֆոտո/

Նորաձեւության շաբաթներն իրար հետեւից ավարտվեցին, բազմաթիվ ցուցադրություններ, գեղեցիկ հագուստ ու զարդեր։ Դրանցից մեկն էլ՝ ականջօղերը՝ փոքր, մեծ, յուրօրինակ, երբեմն՝ տարօրինակ։ Ահա թե ինչպիսի ականջօղեր են նորաձեւ այս տարի։       

Սերժ Սարգսյանի ելույթից հետո «Դաշնակցությունը» պիտի լքեր

«Մոդուս Վիվենդի»-ի հիմնադիր ու նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ 2018 թվականին ընդառաջ քաղաքական դաշտում նոր վերդասավորումներ չեն լինի,  նոր կուսակցություններ չեն առաջանա, միգուցե անհատական փոփոխություններ լինեն: «Որովհետև պաշտոն տալն ու առնելը և´ ձեռնտու է, և´ եկամտաբեր, այնպես որ պարբերաբար նախարարներ կփոխվեն, դրանցով խմբավորումների արտոնություններ կտրվեն, կպատժեն, սակայն ի՞նչ տարբերություն, թե կփոխվեն նախարարները, թե ոչ»,-Henaran.am-ի հետ […]

Շիրակի մարզում վարչապետի սպասումով  մեկնարկեց «Մաքուր Հայաստանը»

«Մաքուր Հայաստան»  ծրագրով դեռ նախորդ շաբաթ հաշվառվել էր աղբավայրերը։ Հաշվառվել է 337 աղբավայր՝ 35,57 հա տարածքի վրա: Կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ մարզի 79 համայնքներից միայն 45-ում է կատարվում աղբահանություն՝ 16-ում իրականացվում է օպերատորների, իսկ 29-ում՝ սեփական միջոցներով: 34 համայնքում աղբահանություն չի իրականացվում: Սրանից բացի կան վայրեր. որոնք հանգստի գոտի են ու կարիք կա մաքրելու։ […]

Կարեն Կարապետյանի կոչը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:  Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը: «Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ […]

Վատ էր, հիմա ավելի կվատանա

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցների վերացումը կազդի Հայաստանից արտահանման վրա: «Կարծում եմ, որ ազդեցություն կունենա, որովհետև արտահանման աճի մեջ էական էր գյուղմթերքը, վերակշակվողը և այլն, չեմ ուզում ասել այն, ինչ որ մամուլից եմ կարդացել, բայց Թուրքիան լուրջ մրցակից է, ու արգելքների սահմանափակումների վերացումը ազդելու է նաև մեր պոտենցիալի վրա»,-Henaran.am-ի հետ […]

Գիտնականները հայտնաբերել են կեսարյան հատման վտանգավոր հետեւանքերը երեխաների վրա

Ամերիկացի բժիշկները հայտնել են, որ իրենց հաջողվել է պարզել, որ երեխաները, որոնք կեսարյան հատման միջոցով են ծնվում, հասուն տարիքում առավել հակված են ճարպակալման, քան մյուսները։ Ըստ մասնագետների՝ կեսարյան հատման միջոցով ծնվելը 15 տոկոսով բարձրացնում է հետագայում ճարպակալում ունենալու ռիսկը։ Պատճառը, բժիշկների խոսքով, այն է, որ կեսարյան հատման ժամանակ աղիների մեջ այնպիսի բակտերիաներ են ընկնում, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի