17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեւորվել է Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը

Հուլիսի 26-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ավարտելով իր հրաժեշտի հանդիպումների շարքը, հանդիպում ունեցավ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ: Հանդիպմանը դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Օտտավայի քաղաքապետին տարիներ շարունակ ՀՀ դեսպանության հետ ունեցած ակտիվ համագործակցության համար: ՀՀ դեսպանը մասնավորապես ընդգծեց Օտտավայի քաղաքապետի աջակցության կարևորությունը հունիսի 9-ին Օտտավայում հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի […]

Դատավորը սանկցիա կիրառեց.«Սասնա ծռեր»-ի դատը հետաձգվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը: Խորհրդակցական սենյակից վերադառնալով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառել փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Կարապետ Բադալյանի և Դավիթ Գյուրջյանի նկատմամբ: Նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմելու է Փաստաբանների պալատ: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 3-ին: Հիշեցնենք, որ […]

«Ոնց ուզում գրում-մրում եք».«Սասնա ծռեր»-ի դատը շարունակում է լարված ընթանալ

Խորհրդակցական սենյակից վերադառնալով «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ  մերժում է ամբաստանյալ Արամ Մանուկյանի և մյուս ամբաստանյալների դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմեց ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանին նշելով, որ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը մի քանի նիստ չի ներկայացել, որի համար դիմելու է հանրային պաշտպանի գրասենյակ՝ հանրային պաշտպան տրամադրելու համար: […]

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի՝ Էրդողանին ուղղված հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի արտաքին գերատեսչության այն հայտարարությանը, որտեղ Իսրայելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ էր տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով: Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին հիշեցրել էր, որ Օսմանյան կայսրությունը վաղուց անցյալում է, իսկ Երուսաղեմը հրեա ժողովրդի  մայրաքաղաքն է և այդպես էլ կմնա: Թուրքական «Haberturk»  լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի վերոնշյալ […]

Եղանակը Հայաստանում

Հայաստանի տարածքում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +28+33, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +28+33, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+21, […]

«Հայ ժողովուրդ իմացի՛ր , որ քեզ կարող են ծեծել ու խոշտանգել»

Խորհրդակցական սենյակից վերադառնալով «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով րընախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատական սանկցիա է կիրառում Արամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանի  նկատմամբ՝ դիմելով փաստաբանների պալատ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատավորը ամբաստանյալներին հարցրեց՝ ունեն արդյոք դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն: Ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը հայտնում է ինքնաբացարկի միջնորդություն, ապա դատավորին հարցրեց. «Եթե, ասենք, […]

Սևան Նիշանյանը ապաստան է խնդրել Հունաստանից

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Նիշանյանը տեղեկացրել է, որ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կցանկանար այցելել Հայաստան: -Բոլորին ամենաշատը հետաքրքրող հարցը մեկն է՝ ինչպե՞ս փախաք բանտից: Նախապատրաստությունները որքա՞ն տևեցին: -Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի […]

Մեղքը դու ես. «Սասնա ծռեր»-ի Դեդը բարկացավ

«Սասնա ծռեր»-ի  18 անդամները բերվեցին դատական նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամների գործով դատական նիստը: Դատարանի ներս մտնելիս ամբաստանյալները դարձյալ  ոտքի չկանգնեցին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրանց նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց. «Ձեր փաստաբաններին բազմիցս ասել եմ, որ Ձեզ բացատերն ու ամեն […]

Աստծո սերը անբացատրելի և անափ ուրախության զգացում է

«Ներումը հրաշքի մասին մտածող երեխային տված պատասխանն է առ այն, որ կոտրվածը նորոգված է, կեղտոտվածը՝ մաքրված: Այս երազանքը բացատրում է, թե ինչու է մեզ պետք ներումը, և ինչու մենք պետք է ներենք: Աստծո ներկայության մեջ Նրա և մեր միջև ոչ մի արգելք չկա. մենք ներված ենք: Աստծո սիրո զգացումը անափ ուրախության զգացում է, որը երբևէ […]

Ավստրիայի վարչապետը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունն անհնար է համարում

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) անհնար է: Այս մասին հայտնում է թուրքական «Diken» լրատվական կայքը` հղում անելով գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում հրապարակված Քերնի հարցազրույցին: Քերնը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ի Մաքսային Միության ընդլայնման գործընթացը հնարավոր կլինի, եթե Թուրքիան կյանքի կոչի իրավական պետության կայացման համար անհրաժեշտ պայմանները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի