28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բժշկության հատվածներ Աստվածաշնչից

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ

Մատթ. 4.23, 9.35 -«Հիսուսը շրջում էր սովորեցնելով, քարոզելով և բոլոր հիվանդությունները բժշկելով»: 

8.16-17 – «Նա Խոսքով հանեց ոգիները և բոլոր հիվանդներին բժշկեց, որ կատարվի Եսայիի ասածը. Նա մեր հիվանդությունները վեր առավ և մեր ցավերը կրեց»: 

15.30-31 – «շատ ժողովուրդ եկավ Նրա մոտ և Նա նրանց բժշկեց» /տես նաև Մատթ. 21.14/:

Մարկ. 6.12-13 – «Աշակերտները դուրս ելան և քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն, դևերին էին հանում, հիվանդներին յուղով օծում էին և նրանց բժշկում» : /Մատթ. 10.1 և 8/:

11.23 – «ով այս սարին /ցավին/ ասի վեր կաց և ծովն ընկիր և սրտում չերկմտի, այլ հավատա, կլինի ինչ որ ասի» : 

16.15-18 – «Իմ Անունին հավատացողներին այս նշանները կհետևեն. Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն և եթե մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն և նրանք կառողջանան» : 

Ղուկ. 4.18-19 – «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, Նա օծեց Ինձ և ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն և կույրերին տեսողություն քարոզելու, խոցվածներին ազատ արձակելու, և Տիրոջ ընդունելի ժամանակը քարոզելու» :/Ես. 61.1-3:

4.41, 7.21 –«Տեր Հիսուսը բոլոր հիվանդներին էր բժշկում»: 

5.17 և 6.19- «Տիրոջ զորությունը ներկա էր բժշկելու: Բոլորն ուզում էին դիպչել Նրան, քանզի Նրանից զորություն էր դուրս գալիս և ամենին բժշկում»: 

8.1-3- «Հիսուսին հետևող կանայք բժշկվել էին տարբեր ցավերից»: 

9.1-2 և Մաթ. 10.1,8 – «Հիսուսն Իր աշակերտներին ուղարկեց` զորություն և իշխանություն տալով բոլոր դևերին հանելու և բոլոր հիվանդությունները բժշկելու համար»:

10.18-19 – «Իշխանություն տվեցի ձեզ` կոխելու օձերի, կարիճների և թշնամու ողջ զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի»: 

Հովհ. 10.10  «Ես եկա, որ կյանք ունենաք և էլ ավելի»: 

Գործք 3.1-10 – Տաճարի կաղի բժշկումը:
4.29-31 – «Տեր… ձեռքդ մեկնիր, որ բժշկություն, նշաններ և հրաշքներ լինեն»

5.15-16 – «առաքյալների մոտ բերված բոլոր հիվանդները բժշկվում էին»:

9.17-18 – Պողոսի դարձը և կուրությունից բժշկվելը:
9.32-35 – ութ տարվա անդամալույծ Ենեայի բժշկումը:
9.36-42 – Այծեմնիկի հարությունը:
10.38 -«Մենք քարոզում ենք այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես Աստված Նրան Սուրբ Հոգով և զորությունով օծեց, և Նա ման էր գալիս բարի անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր»: 

14.7-9 – Լյուստրայի կաղի բժշկումը:
15.15-16 – Պետրոսի շուքն ընկնում էր հիվանդների վրա և նրանք բժշկվում էին՚:
16.16-18 – Հարցուկ ոգի ունեցող կնոջ ազատագրումը:
19.11-12 – «Պողոսի մարմնին հպված թաշկինակները տանում և դնում էին հիվանդների վրա, և նրանք բժշկվում էին ու չար ոգիներից ազատագրվում»:

20.7-12 – Եվտիքոսի հարությունը
28.3-6 – Պողոսը իրեն կծող օձին կրակի մեջ թափ տվեց և ոչինչ չեղավ իրեն:
28.8-9 – Պոպլիոսի հոր բժշկումը:

Գաղ. 3.13 – «Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից` մեր փոխարեն անեծքն Իր վրա առնելով»:

Ա Թես. 5.23 – «ձեր հոգին, շունչը և մարմինը անարատ պահվի մինչև Քրիստոսի գալը»:

Եբր. 9.13-14 -«Եթե զոհի արյունը սրբում էր… որքան առավել Քրիստոսի Արյունը»:

12.12-13 – «Աստծո ճանապարհներով ընթացեք, որ կաղը բժշկվի»: 

Հակ. 1.12-17 – «ոչ ոք չասի թե Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված ոչ մեկին չար բաներով չի փորձում… մի խաբվեք, ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում` լույսի Հորից, և Նրա մեջ բնավ փոփոխում և դարձվածքի շուք չկա»: 

5.14–16 – «Եթե մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ իր վրա աղոթք անեն, յուղով օծեն Տիրոջ անունով, և հավատքով աղոթքը կփրկի այն հիվանդին, և Տերը վեր կկացնի նրան, և եթե մեղք գործած լինի, կթողվի նրան: Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքի ներգործությունը»:

Ա Պետ. 2.24 – «Նա մեր մեղքերը Իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, որ Նրա վերքերով բժշկվեցինք»: 

Ա Հովհ. 1.7 և 9 -«Քրիստոսի Արյունը սրբում է մեզ ամեն մեղքից, ուստի, եթե խոստովանենք, Նա կների մեր մեղքերը և ամեն անիրավությունից կսրբի մեզ»: 

3.8 – «հայտնվեց Աստծո Որդին և քանդեց սատանայի գործերը» : 

4.4 – «դուք Աստծուց եք և հաղթեցիք չարին, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան նա որ աշխարհում է»: 

Գ Հովհ. 2 – «աղոթում եմ, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես հոգիդ է առողջ՚:

Հայտ. 1.5 -«Քրիստոսը մեզ սիրեց և Իր Արյունով լվաց մեզ մեր մեղքերից» : 

3.18բ -«դեղ դի՜ր աչքերիդ, որ տեսնես»: 

12.11 – «նրանք սատանային հաղթեցին Գառան Արյունով և իրենց վկայության խոսքով»: 

22.2 – «Կյանքի ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին»: 

Սկիզբը` այստեղ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ