18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թոմ Քաթինան դարձավ 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացնում կաթոլիկ անվանի միսիոներ բժշկին՝ մարդկայնության նկատմամբ հավատը վերականգնելու համար Երեւանում երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների […]

Սիրիահայերի ցուցահանդեսը բացվեց Սարդարապատում

Մայիսի 28-ին  Անկախության տոնի առթիիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են շուրջ 60 սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին այդ աշխատանքները, ճաշակեցին սիրիահայ վարպետների ձեռքով պատրաստված քաղցրավենիքներն ու ուտեստները:

Վաստակի համար (ֆոտո)

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ: […]

Սերժ Սարգսյանի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը: Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված […]

Ավտովթար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 28-ին, ժամը 15:07-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes C200» մակնիշի 34 AL 161 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Դ. Խ.) դուրս […]

«Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդն ազդարարեց ողջ աշխարհին, որ իրեն չեն կոտրել Հայրենի բնօրրանում մարդկության աչքի առջեւ տեղի ունեցած արհավիրքները` Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, միլիոնավոր զավակների սպանությունն ու տարագրումը, համաշխարհային քաղաքակրթության արժեքներից հայկական գանձանակի մեծամասամբ ոչնչացումը: Մայիսյան գոյամարտերում հայ ժողովրդի հերոս զավակները` կին եւ այր, տարեց եւ մանուկ, իրենց […]

Ինչպես կարող ես երկխոսել Աստծո հետ

«Ոչ ոք հին գինին նոր տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին կպայթեցնի հին տիկերը և պատճառ կդառնա, որ թե՛ գինին թափվի և թե՛ տիկերը փչանան» (Ղուկաս 5:37) Հիսուս գիտեր, որ Իր նոր ավետիսը հակադրվելու էր պահպանողական հրեաների հին կարծրատիպերին։ Օրենքն իրենց համար ամեն ինչ էր և ցանկացած նոր մոտեցում, ոչ միայն սխալ էր, այլ՝ […]

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

Վաղը`  մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան: Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 96 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային  խորհուրդը հռչակեց […]

Ազնավուրը Հայաստանում է

Քիչ առաջ Շառլ Ազնավուրը ժամանել է  Հայաստան։Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է որդին` Միշան, ինչպես նաև երկրպագուներն ու լրագրողները: Շանսոնյեին դիմավորել է նաև  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մայիսի 29-ին մաեստրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետին, որի երաժշտությունը հենց ինքն է գրել: Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի