29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պաշտոնյաները կմտածեն տարկետում վերցնելուց կամ չծառայելուց առաջ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ առաջարկել է որպես գաղափար, որ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում նշեն նաև՝ արդյոք ծառայել են, թե, եթե ոչ, ապա ինչու: «Առաջ եմ տանելու այդ միտքը: Կա հանրային հետաքրքրություն դեպի պաշտպանական հարցերն ու այն, որ դա մեզ մետ սոցիալական արդարության ու բանակի նկատմամբ վերամերմունքի կարևոր ցուցիչ է, ցանկացած մարդ, ով հավակնում է  հանրային պաշտոն զբաղեցնել, պիտի հրապարակի իր ծառայության վերաբերյալ համապատասխան թույլատրելի տվյալները»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում տարկետում  վերցնելուց կամ արհեստականորեն չծառայելուց առաջ 2-3 անգամ կմտածեն:

Հարցին, թե հնարավոր է, որ սա դառնա իրավական քննարկման առարկա, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կունենա, քանի որ ընդամենը հայեցակարգ է դեռևս: «Ես ցանկանում եմ, որ լինեն դրանից բխող իրավական հետևանքներ, միայն հայտարարագրի հրապարակումը բավական հիմք է լինելու հանրային քննարկման, լրագրողական քննության և այլ միջոցներով զսպման համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ