22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։ 

Նրբություններ են փոխվելու

Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ բարձրագույն կրթության վերաբերյալ նոր առաջ քաշվող նախագիծը բազում խնդիրներ է լուծելու: «Իհարկե, համամիտ եմ, որ կրթության որակը մեր երկրում բարձր չէ, բայց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բարձրագույն կրթության մասին նոր օրենք կբերվի ԱԺ, որը միտված է բուհական համակարգի տրամաբանությունը, կառավարման նրբություններն ամբողջությամբ փոխելուն: Նախագիծն առնչվում է ռեկտորների, դեկանների ընտրությանը»,-Henaran.am-ի հետ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը: Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա […]

Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում: «Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե […]

Մեղրիի մաքսակետի մոտ 3 անձ է դանակահարվել

Մեղրիի մաքսատան մոտ սեպտեմբերի 22-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից այտնում են, որ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կասկածյալը ներկայացել է ոստիկանություն: Ներկայումս գործը քննվում է Քննչական կոմիտեում:

Տավարի միսը կդառնա 5 000 դրամ. Ժամանակ

  «Առաջիկայում աղետալի վի­ճակ է սպասվում անասնաբու­ծության ոլորտում: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տար­վա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ: Նրա խոսքով՝ տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ […]

Միայն աղոթիր

Միայն աղոթի՛ր Աստծուն արտասվալից պաղատանքներով և կթեթևանաս ամբարշտությանդ ախտերից, կառողջացնես անօրինությանդ ցավերը, կբժշկես հանցանքներիդ հիվանդությունը: Միայն ամբողջ սրտով աղոթի՛ր Աստծուն, և կլուսավորի մոլորությանդ խավարը, կցամաքեցնի մեղքերիդ պղծության աղտեղությունը ու ցանկությանդ տիղմը: Սբ. Հովհան Մանդակունի

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով համանախագահության կարևոր առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան […]

Արկադի Ղուկասյանը ՀՀ նախագա՞հ. Հ.Ժ

«2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում։ Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, նույնիսկ Արթուր Բաղդասարյանի անունը։ Մամուլում վերջերս լուրեր եղան, որ ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա. որի հետ Սերժ Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի։ Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Անկախության տոնին նվիրված պաշտոնական […]

Վարչապետի լիազորությունները կնվազեն. Ժամանակ

«Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ: Այսօր գործուն է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը: Չնայած օրենքի առկա­յությանը, կառավարությունը որո­շել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել: Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծա­վալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով: Ամենաէականը, թերևս երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի