13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին լրացուցիչ ուժեր է կուտակում

Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգ (գտնվում է Սիրիայի հետ սահմանին) է ուղարկվել  երկրի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենաներ և ավտոբուսներ։  

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ մեքենաները և ավտոբուսները դեպի սահման են տեղափոխել լրացուցիչ զինվորներ և զինվորականներ։

Բացի լրացուցիչ զինվորներից և զինվորականներից, Սիրիայի հետ սահման են ուղարկվել զինամթերք և բժշկական պարագաներ։

Աղբյուրը տեղեկացնում է, որ լրացուցիչ ուժերի կուտակումը Սիրիայի հետ սահմանին նպատակ ունի ավելի ամրապնդել Թուրքիայի սահմանային գիծը։

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ