Ինչ էլ որ ասենք…
Ինչ էլ որ մենք ասենք, այն երբեք չի համապատասխանում նրան, թե ինչ էինք ուզում ասել: Ջոն Լենոն
Ինչ էլ որ մենք ասենք, այն երբեք չի համապատասխանում նրան, թե ինչ էինք ուզում ասել: Ջոն Լենոն
Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ: / Մատթ. ԺԱ. 28 / Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք: Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի. վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին. հանգիստ ու անխռով եղեք: Ինձ մոտ եկեք ո’չ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար: Օգնության համար […]
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը տեղեկացրել է, որ պլանավորում է մասնակցել Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկացնում է Տասս գործակալությունը։ Պատասխանելով փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով ասել էր, որ մաքսային վարչարարությունը պետք է կատարելագործվի, Մեդվեդեւը նշել է․ «Ես կշարունակեմ քննարկել այդ հարցերը Հայաստանում կայանալիք միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում, նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում, կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր ազդակ կհաղորդի այդ համագործակցությանը: «Ինչպես ամենուր, […]
Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանել է թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, որի ժամանակ անդրադարձել է իրաքյան Քուրդիստանում սկսված անկախության հանրաքվեին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետը մասնավորապես պատասխանել է թուրքական «TRT» «CNN Turk» «NTV» և «Haberturk» լրատվամիջոցների հարցերին: Յըլդըրըմը մասնավորապես ասել է, որ պաշտոնական Անկարան չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն անօրինական […]
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող թմրանյութի արտանետման գործով 13 տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը կրկին անգամ հետաձգվեց: Դատաքննությանը չէր ներկայացել գործով փաստաբաններից մեկը: Նշենք, որ երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը և նոր դատավարություն նշանակել: «Մի քանի ամիս է հույսով ապրում ենք, ինձ ամեն վարկյան թվում ա, […]
Երգահան, երաժիշտ Վահան Արծրունու խոսքով՝ կյանքը ցույց է տալիս, որ ժամանակն անցնում է, և մենք այլ փաստերի առաջ ենք կանգնում, կյանքի որակն ընկնում է, բնակչոթյունը նվազում է, և դրա պատճառներից մեկին էլ մեր՝ ԵԱՏՄ-ին միանալն է: «Հսկայական սեգմենտներ կան, որոնք որ վտանգված են այլևս: Մեր հիմնական դաշնակիցը զենք է վաճառում թշնամուն: Այդ տնտեսական կախվածության պատճառով […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ արտգործնախարարությունը հանրաքվեն որակել է հակաիրավական, ապա նշել է, որ իրենք չեն ճանաչելու արդյունքները: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ եթե որոշ «ծայրահեղական» խմբավորումներ և «ահաբեկիչներ» վտանգ ներկայացնեն Թուրքիայի ազգային անվտանգությանը, ապա իրենք, օգտագործելով […]
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ: Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսին Երևան քաղաքի 45-ամյա բնակիչը, ով աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ), այլ հիմնարկում աշխատանքի ընդունելու համար […]






























