29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իգլա»-ի գործով գլխավոր «հերոսը» փախե՞լ է .մանրամասներ

Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ իրավապահների դիմումի հիման վրա Թբիլիսիում ձերբակալել էր  Սամվել Բաբայանին «Իգլա» զենիթահրթիռային համակարգ մատակարարած անձ հանդիսացող Ռոբերտ Աղվանյանին:

Աղվանյանի ձերբակալվել է մարտ ամսին, սակայն նա այդպես էլ չի արտահանձնվել Հայաստանին:

Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի որդին է:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Աղվանյանի ընտանիքին ճանաչող անձը նկատեց.«Հնարավոր է նա արդեն Ֆրանսիայում լինի: Հայրը բավականին ժամանակ է այնտեղ է ապրում և Էջմիածնում կա խոսակցություն, որ տղային տարել է իր մոտ»:

Henaran.am-ը հայտնել է, որ վերջին դատական նիստի ժամանակ Սամվել Բաբայանը այս հարցով դիմեց նախագահող դատավորին. «Մի քանի  ամիս է ցույց են տալիս, որ գործով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը, ով  ձեռքա բերել «Իգլան» Վրաստանում բերման է ենթարկվել, բա ո՞ւր ա էտ մարդը, իրանն ա չէ էտ հրթիռը»:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ