27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բա ո՞ւր ա էտ մարդը, իրանն ա չէ էտ հրթիռը. Սամվել Բաբայանը հունից դուրս եկավ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 25-ին շարունակվում է   «Իգլա»-ի գործով դատաքննությունը

Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրության փուլում: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ներկայացնում է տասը հատորից բաղկացած գործի մանրամասները:

Ամբաստանյալ, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարց բարձրացրեց. «Մի ամիս է ցույց են տալիս, որ գործով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը, ով  ձեռքա բերել «Իգլան» Վրաստանում բերման է ենթարկվել, բա ո՞ւր ա էտ մարդը, իրանն ա չէ էտ հրթիռը»,-բորբոքվեց Սամվել Բաբայանը:

Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանը Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի որդին է և վերջինիս միջոցով է ձեռք բերվել «Իգլա» տեսակի հրթիռը:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ