05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ատում են իրար, եկեղեցուն . վայրագությունն աճում է

«Ես, իհարկե, սոցիոլոգիական տվյալներ չունեմ, բայց կարող եմ ասել՝ իմ կարծիքով մեր երկրում վերջին շրջանում նկատվում է բռնությունների աճ, ընդ որում՝ վայրագ բռնությունների, ինչպես   վերջերս հայտնի հոգեբանի և  Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքերն էին․․․», – այսօր «Հենարան» ակումբում բռնության դեմ պայքարի   միջազգային օրվան նվաիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։

Բանախոսը շեշտեց՝ ասվածն,  իհարկե, ունի մի շարք պառճառներ։

«Ես առաջին հերթին կարող եմ ասել՝ մեր հասարակության մեջ  առկա է բարոյական անկում։ Սովորաբար, հասարակությունը օրինակ է վերցնում նաև իր իշխանություններից, իսկ մեր երկրում, ինչպես հայտնի է, իշխանությունների շրջանում բարոյականությունն առանձնապես հարգի չէ։

Վերջերս նկատել եմ նաև կրոնատյացուցություն՝ հայ եկեղեցու, քրիստոնեության դեմ։ Այ սա էլ կարող է ազդել, հանգեցնել բարոյական անկման։ Մյուս կարևոր գործոնը անպատժելիությունն է։ Մարդն իրեն զսպում է այն դեպքում, երբ զգում է, որ ներքին ու արտաքին  պատիժներ են սպառնում իրեն։ Իսկ այսօր մեզանում սացվել է այնպես, որ կարող ես ցանկացած հանցագործություն անել ու փողով, ծանոթով ազատվել․ ասվածը վերաբերում է տարբեր տեսակի հանցագործություններին՝ այդ թվում պետությանն ահռելի վնասներ հասցրած հանցագործներին։ Ասում են՝ ամեն ինչ էլ կարող եմ ասել, վերջը կազատվեմ, կպրծնեմ», – նշեց բանախոսը։ Վերջինս շեշտեց՝ կան ազգեր, որոնց  պարագայում ագրեսիան, բռնությունները սովորական երևույթներ են։

«Մեր երկրի պարագայում, փառք Աստծո, կարող ենք ասել՝ նման բան չկա․ որքան էլ ագրեսիայի  ու բռնությունների դեպքերը շատացել են, այդուհանդերձ, մեզ մոտ դա սովորական չի դիտվում, մեզ համար ընդունելի չէ», – նշեց հոգեբանը ՝ շեշտելով՝ ցավոք, մեր օրերում տեղի են ունենում այնպիսի բռնություններ ու գազանություններ, ինչպիսիք անգամ միջնադարում չեն եղել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ