«Առաջին տարկետումը հիմք է հետագայում բանակում չծառայելու համար» (տեսանյութ)
Տարեկան բուհեր ընդունվում է 5-ից 6 հազար արական սեռի ուսանող, որոնցից տարկետման իրավունք ստանում է մոտ 700-800-ը:
«Առանցքային հիմնավորումն այն է, որ անընդհատ կրթությունն ավելի որակով է, քան ընդհատվածը: Ստացվում է` մենք ավելի ցածր նիշով ընդունված, ավելի թույլ ակադեմիական կարողություն ունեցող մարդուն կրկնակի ավելի բարդ վիճակի մեջ ենք դնում, որովհետև ընդհատում ենք ցիկլը, այնինչ 1-2 ավելի բարձր միավոր ստացած քաղաքացուն տալիս ենք 4 տարով տարկետման իրավունք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նկատեց, որ շատ վատ թիվ պետք է հնչեցնի՝ 18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում 16-17 տոկոսը: «Դա նշանակում է, որ առաջին տարկետումը հիմք է հետագայում բանակում չծառայելու համար»,-ասաց նա և նշեց, որ այդ բացը շտկելու համար «Պատիվ ունեմ» ծրագիրն են առաջ քաշել:
«Մեր քաղաքականությունը, որը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրի տրամաբանության մեջ և «Զինված ուժերի» մասին ներկայացված օրենքների նախագծերում, միտված է նրան, որ տարկետում տանք նրան, ով որոշում է, որ բակալավրիատն ավատելուց հետո պատրաստ է 3 տարի՝ 2-ի փոխարեն ծառայել որպես սպա, աշխատավարձ ստանալ և պետությունից ստանալ ամբողջական փոխհատուցում թե՛ բակալավրիատի ուսուցման, թե՛ մագիստրատուրայի. ընդ որում` նաև արտերկրի լավագույն բուհերում «Լույս» ծրագրի շրջանակներում:
Երբ անհամաչափ քանակության սպաներ կպատրաստենք, հետո կզորացրենք։ Հիմա մենք տալիս ենք հնարավորություն կրտսեր պաշտոններում ծառայել, ու միաժամանակ կարողանալ մագիստրատուրայում շարունակել և պիտանի լինել երկրին»,-ասաց նա: