29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյումրիում տոն էր. Սերժ Սարգսյանի հետ /ֆոտո/

Գյումրեցիներին շնորհավորելու էր եկել անձամբ ՀՀ նախագահը: Նախագահին աղ ու հացով, գյումրեցու ավանդական գաթայով դիմավորեցին, ջուրն էլ կլկլանով հյուրասիրեցին հացի փառատոնին: ու հյուրերով սեղան նստեցին հացի բյուր տեսակներով առատ սեղանի մոտ, որտեղ հիմնականում հայկական ավանդական  հացատեսակներն ու գաթայի տեսակներն էին:  

 «Հացի փառատոն» քաղաքում անցկացվել է դեռ 2013 թվականից սկսած: Փառատոնը նպատակն է ներկայացնելու գյումրեցու ավանդական կենցաղը, արհեստներն ու արհեստավորական ավանդույթները, Ալեքսանդրապոլ-Գյումրու՝ կենսապատումներով և տոհմածառով: Գյումրիում ավանդական դարձած «Հացի փառատոն»-ին ՀՀ նախագահին դիմավորեցին աղ ու հացով Ամեն տարի ավելանում է ոչ միայն փառատոնին մասնակից հաստատությունների, այլ նաև հյուրերի թիվը: Հացը հատկապես գյումրեցու համար միշտ եղել է հյուրասիրության ու հարստության խորհրդանիշ՝ պաշտանմունք: Շիրակը ցորենի հայրենիքն է և հենց հացի փառատոնով պետք է Գյումրին առանձնանար:

IMG_20171001_144620

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ շահագործման հանձնվեց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատը՝  նախկին Պիոներ  պալատը, որը երկրաշարժից հետո գործում էր 6 տնակներում:

IMG_20171001_150343Գյումրեցիների ամենասիրելի ճեմուղիներից մեկի՝ նախկին Ալեքսանդրովսկի, այժմ  Քըրք Քըրքորյանի փողոցում արդեն ավանդական դարձած «Արհեստների փառատոնն» էր:

Օրն ավարտվեց  կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ:

IMG_20171001_133255

IMG_20171001_133007 IMG_20171001_131945

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ