25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գողություն խանութից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից 2 շապիկ հափշտակած անձանց ինքնությունը: 2017թ. սեպտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Մաշտոցի պողոտայում գործող խանութից գաղտնի հափշտակել են 2 շապիկ: Դեպքի […]

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կազմել է 480.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.36 դրամ (աճել է 0.24 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 566.90  դրամ (աճել է 0.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (աճել է […]

Լրագրողի դեմ բռնության դեպք. ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: 2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքում նկարահանում կատարելու ժամանակ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել […]

Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը

Թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի հրաժեշտի արարողությունը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ դեսպանի հրաժեշտի ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ թուրքական իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները:   Արարողությունը լուսաբանվել է սակավաթիվ լրագրողների կողմից, քանի որ հրավիրված լրագրողների մեծ մասը նույնպես […]

Նախարարության պարզաբանումը աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ

Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին: Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ […]

Կարեն Կարապետյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեշնլ»-ի նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:   Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: […]

Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին. Սերժ Սարգսյան

Հարգելի՛ պարոն նախագահող, Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ, Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից […]

Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից: «NTV» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆիլմը կինովարձույթից հանելու որոշման մասին հայտարարել է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը: Նա նշել է, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով: Գյունեշի խոսքերով՝ ֆիլմի ստեղծման գրեթե բոլոր փուլերն ուղեկցվել են […]

Վիգեն Սարգսյանը՝ «Եվովայի վկաների» ու առաքելական եկեղեցու սպասավորների համեմատությունից

«Երբ  «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխվեց, կառավարության կողմից զինծառայությունից ազատման վերաբերյալ որոշումներում, ըստ մեր ուսումնասիրության, մեծ թիվ էին կազմում Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, Եհովայի վկաները ընդամենը 400 քանի հոգի էին, որ դատապարտվել էին ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով, որովհետև այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս: Հիմա ո՞րը զինծառայության հետ ավելի շատ խնդիր ունի՝ Հայ առաքելական եկեղեցու […]

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Պետությունների ղեկավարները նեղ կազմով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի