25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանում հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 30-ամյա Գարիկ Մ.-մ է, ով, նախնական վարկածով, ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից։

Վրաերթ «Կոմիտաս» շուկայի մոտ. հետիոտնը մահացել է

Հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ […]

Լույս չի լինելու Երևանում և այլ վայրերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ հասցեներ կհոսանքազրկվեն։  Երևան քաղաք 10:00-16:00 Ծ.Աղբյուրի փ. 5–16, Քանաքեռ 2փ. 19-74 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Դավիթաշեն 2-րդ թաղ. 3, 4, 6 շենքերը, Բաբաջանյան փ. 43, 47, 49, 53, 63, 65, Բաշինջաղյան […]

Բաքուն գնում է պատերազմի

Նախագահականից մամլո հաղորդագրություն տարածվեց՝ այսօր Սոչիում կայանալիք ԱՊՀ նախագահների հանդիպմանն ընդառաջ։ Հայտարարությունն այն մասին էր, որ, մեծ հաշվով, ակնկալիքներ այդ հանդիպումից չպետք է ունենալ, և այս՝ վաղուց իրեն սպառած հանդիպումների միակ ինտրիգն այն է, որ այնտեղ ներկա են գտնվելու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Ալիևը նախորդ օրը Բաքվում խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, […]

«Ռուսաստանում միշտ կգտնվեն մի քանի «ավանակներ», ովքեր կբարձրացնեն արհեստական հարցեր»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը վստահեցնում է՝ կա համաշխարհային կառավարման կենտրոն, որը և ղեկավարում է աշխարհը, նրանց թշնամացնում կամ հաշտեցնում պետություններին: «Ժողովուրդների բզկտման խնդիրը մտնում է համաշխարհային կառավարման կենտրոնի գործողությունների մեջ, աշխարհակալ ուժերի գործառույթների մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Հետխոհրդային տարածքում չկա մի երկիր, որ լինի ինքնուրույն: Ես չգիտեմ նման երկիր նաև Եվրոպայում, սովորաբար համաշխարհային […]

Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ համագործակության խորացումը կարող է սպառնալիք դառնալ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած զեկույցում ասվում է, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ապագա խորացումը տարածաշրջանային անվտանգության համար իրական սպառնալիք է, գրում է lenta.ru-ն։ Հոկտեմբերի 10-11-ը Ժնևում Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ հերթական խորհրդակցություններն են տեղի ունեցել, որին մասնակցել են Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները ՄԱԿ, ԵԱՀԿ եւ Եվրամիության համանախագահության ներքո: «Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունները նշել […]

«Կնոջը ո՞նց կարելի ա ծեծել, կնոջը պետք ա գնդակահարել». Հրապարակ

Հանուն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ գլուխներ կտրելու եւ բռնաբարելու ցանկություն հայտնած ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքից ոչ մի տեղեկություն չունի, բայց կանանց ծեծի հետ կապված՝ դեմ չէ, ավելին՝ գնդակահարելն էլ սխալ չի համարում, եթե կինը դավաճանել է: –Պարոն Մովսիսյան ինչպե՞ս եք վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին: -Էդ ի՞նչ օրենք […]

«Կարա տղեդ 5 հազար դրամ ուզի, գնա մարիխուանա առնի, փողը չտաս, գնա բողոքի, էրեխուդ տանեն, ասենք՝ Սաքունցի մանկատուն … ». Հրապարակ

Պարզվում է՝ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքն իշխանությունների գզրոցում է վաղուց։ ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է փորձել այն «բերել» խորհրդարան՝ հաստատման, բայց քանի որ իշխանությունները գիտեին, որ չեն ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, չեն ցանկացել հանրության մեջ ավելորդ կրքեր բորբոքել, մյուս կողմից էլ՝ «Ռուսիա-մայրն» Է զայրացել։ Այս անգամ իշխանությունները «հաստա­տակամ» են եւ կարծում էին, […]

Բանկը միլիոններ է «քցել». Ժամանակ

«Արդշինբանկի» 200-300 նախկին աշխատակիցներ դատի են տվել «Արդշինբանկին» 2005-2010 թվականներին իրենց չօգտագործած արձակուրդի դիմաց չվճարելու համար։ Նրանք արդեն աշխատում են այլ բանկերում եւ թերեւս օրենքին ավելի լավ ծանոթանալուց հետո որոշել են հետ ստանալ իրենց գումարները։ Բանն այն է, որ 2005–2010թթ., երբ բանկն իր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ, ինչ-ինչ պատճառներով, ծանրաբեռնվածությունից ելնելով, արձակուրդից հետ է կանչել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի