18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վերին Լարսում ահաբեկչության մեջ մեղադրվող կին է ձերբակալվել

Վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը, գրում է aliq.ge-ն։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ կնոջը ձերբակալել են Վերին լարսի սահմանային անցակետում: Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրա ինքնությունը չեն հրապարակում:

Հայտարարությունում ասվում է, որ վերջինս կասկածվում է ահաբեկչական խմբավորումներում երիտասարդներին ներգրավվելու և Սիրիա ուղարկելու մեջ:

Ռուսաստանի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ կասկածյալի ամուսինը ծայրահեղական իսլամի հետևորդ էր, որ մահացել է Մերձավոր Արևելքում՝ պատերազմի ժամանակ, ինչից հետո կինը դարձել է ջիհադի (պատերազմ՝ հանուն հավատի) հետևորդ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ