05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայազգի երիտասարդի գեղեցիկ կատարումը ռուսական«Գոլոս»-ում (տեսանյութ)

Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» նախագծում շարունակվում են կույր լսումները: Նախօրեին հաղորդմանը մասնակցել է Դոնի Ռոստովից հայազգի Զաալի Սարկիսյանը, ով երգել է «Հեռացիր» երգը: Ժյուրիի անդամներից Ալեքսանդր Գրադսկին է շրջվել, տղան հենց նրա թիմում կլինի։ Զաալին ասել է, որ ինքը Վրաստանի հայ է եւ որ հենց Գրադսկու թիմ էր ցանկանում գնալ:

Հանուն որդու. ազատամարտիկը պատրաստ է ինքնասպան լինել /տեսանյութ/

 Դոնարա Դավթյանը և Լևոն Երիցյանը պատրաստ են դիմելու ծայրահեղ քայլերի ՝ հանուն որդու ազատության և անմեղության: «2012 թվականին ես ու որդիս աշխատում էինք Հյուսիսային պողոտայում: Նոյեմբերին մենք երկուսով ստացանք 400 հազար դրամ: Այդ օրերին քննիչ Մուկուչը զանգեց որդուս ու ասեց՝ դու «ռազբոյ» ես արել և քո վրա բողոք կա: Հետո պարզվեց, որ «ռազբոյ» արողը բարձրահասակ և […]

Թուրքիան պարտավոր է դեպի ծով ելք չունեցող երկրին տարանցման ազատություն տալ

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջազգային իրավունքի մասնագետները շարունակում են աշխատել ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի իրավական ասպեկտների վերլուծության ուղղությամբ։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, տնօրեն, փորձագիտական խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ փորձագիտական խումբն աշխատում է թիրախային մի շարք թեմաների շուրջ, որոնց առնչությամբ […]

Կցրտի

Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:

ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հայտարարություն է տարածել, որում կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ քանի որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները: ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների […]

«Երևան՝ սիրո քաղաք» ծրագիրը մեկնարկել է ջրցան մեքենաների արդեն ավանդական դարձած տոնական շքերթով

«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով: Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը: Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել […]

Երբ հնչեցրի այս պրոբլեմը, շատերին թվաց՝ ես աղաղակում եմ, այդպես չի. Արամ Սիմոնյան

Վերջերս չեն դադարում հրապարակումները, թե Երևանի պետական համալսարանում կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: Տասնյակ դասախոսներ մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձն, այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը: Այս և այլ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: -Պարո՛ն Սիմոնյան, […]

Ինչ են հայտնաբերել գիտնականները Հիսուս Քրիստոսի գերեզմանում /ֆոտո/

Գիտնականները 500 տարվա մեջ առաջին անգամ բացել են Հիսուս Քրիստոսի դամբարանը։ Նրանք այնտեղ՝  վերին սալաքարի տակ, որը ծառայել է որպես դագաղի կափարիչ, հայտնաբերել են ևս մեկ սալաքար` մոխրագույն մարմարից, որի մակերեսին փորագրված խաչ կա, հայտնում է РЕН ТВ-ն։ Գիտնականները պարզել են, որ Երուսաղեմում պահվում է հենց այն դամբարանը, որը 4-րդ դարում հայտնաբերել է Կոնստանտին կայսրը։   «Սա ակնհայտ ապացույց […]

Ադրբեջանցիները մեզ օտար չեն․ Լուկաշենկոն կրկին «սեր է խոստովանում»

Բելառուսը եւ Ադրբեջանը համագործակցության բազմաթիվ ոլորտներ ունեն, երկու երկրներն ունեն ամենաջերմ ու ամենամոտ հարաբերությունները: Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ, գրում է sputnik.az-ը։ «Մենք լիովին վստահում ենք միմյանց: Մենք համատեղ ձեռնարկություններ ենք ստեղծում եւ առեւտուր ենք անում երրորդ երկրների հետ: Մենք ձեզ հետ միասին գնում ենք դեպի […]

«Գրքի գիշեր 2017»

«Բուկինիստ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակներում ներկայացնում է «ԳՐՔԻ ԳԻՇԵՐ 2017» տոնահանդեսը:    Գրքի գիշերը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-24:00 «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում, իսկ կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի արդեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով: Քաղաքամայր Երևանի ամենատարեց գրախանութը 85 տարեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի