«Իհարկե կասեք՝ թքած … »
2017թ. հոկտեմբերի 15-ին տեղեկացվեցինք, որ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի հեղինակն ու այդ գաղափարը հեղինակազրկողը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:
Ազնիվ խոսք, ես չեմ պատկերացնում, թե Դուք այս մարդուց ո՞ր ոլորտի խնդիրները լուծելու համար եք խորհուրդ հարցնելու: Գուցե այն մասին, թե հայրենասիրությունից ինչպես մեծ-մեծ խոսել ու Հայոց բանակի նկատմամբ թուլություն ունեցող աշխարհասփյուռ հայ մարդկանց զգացմունքների վրա խաղա՞լ, փողերը հավաքել ու անարդյունավետ ծախսե՞լ կամ թաքցնե՞լ դրանք այն մարդկանցից, ովքեր ներդրում են արել հիմնադրամին ու պատշաճ հաշվետվություն չտա՞լ:
Լա՛վ էլի, պարոն Սահակյան, մի՞թե նրա խորհրդի կարիքն ունեիք, անհասկանալի է, ափսոս, գուցե ընդհանուր շահե՞րն են պատճառը: Իսկ ես Ձեր մասին ավելի լավ կարծիք ունեի, այն սասանեցիք: Իհարկե կասեք՝ թքած, այն Ձեզ երբեք էլ չի հետաքրքրել, բայց, վստահ եղեք, ես մենակ չեմ:
Բոլոր դեպքերում խնդրում եմ Ձեզ, այս մարդն ինչ խորհուրդ տա, արեք հակառակը: Գրում է Անահիտ Բախշյանը: