05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Էտ բանկա, բութուլկեքին էլ չուղարկես մոտս». մեղադրյալը՝ դատախազին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով դատական նիստը այսօր պետք է շարունակվեր վկաների քննությամբ: Սակայն գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ: Պաշտպանը նշեց, որ 23 օր  հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը երեկ երեկոյան տեղափոխվել է պատժախուց, քանի որ նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: «Հացադուլի […]

Քաղցկեղը հաղթահարելուց հետո կարող են հղիանալ. հայ բժիշկների ձեռքբերումը /տեսանյութ/

«Վերջին տարիներին քաղցկեղը հաղթահարողների թիվը բավականին շատացել է, քանի որ լավացել է քիմիոթերապիայի բուժման արդյունավետությունը: Քաղցկեղը հաղթահարած հիվանդները վերադառնում են վերարտադրողական առողջության մասնագետի մոտ և ցանկանում երեխա ունենալ, սակայն բուժումը ավարտելուց հետո դա անհնար է լինում»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ Մարգարիտա Գրիգորյանը: Նշենք, որ Մարգարիտա Գրիգորյանը այս թեմայով զեկույցով […]

Սոնա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության Մ20 տարեկանների աղջիկների մրցումներում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երկամարտի արդյունքում Սոնա Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք: Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում (97 կգ) և հրում (130 կգ) վարժություններում: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մրցապայքարի դուրս կգան 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ […]

«Խմբակային սեքս» Ազգային ժողովում. Հրապարակ

Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է […]

Կոռուպցիոն նոր սկանդալ. բանը հասավ ԱԱԾ-ին. Ժողովուրդ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում աղմկալի չարաշահումների դրսեւորումները շարունակվում են։ Օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոցիալական ապահովության պետա­կան ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանը ֆինանսական չարաշահումների համար աշխատանքից ազատել է ծառայության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին։ 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի […]

Ինչ անել՝ օստեոպորոզը կանխելու համար

Միջազգային oստեոպորոզի hիմնադրամը (IOF), 240 ազգային անդամ-երկիր և աշխարհի ավելի քան 90 երկրում գործող օստեոպորոզի ասոցիացիաներն ամեն տարի հոկտեմբերի 20-ին նշում են Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Կազմակերպիչների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հիվանդության կանխարգելման վերաբերյալ։ Այս տարի օրվա խորհուրդն ու կարգախոսն է. «Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան»: Օստեոպորոզի հետևանքով ոսկրերը դառնում են թույլ, […]

Կռիվ կինո. Ժամանակ

Նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, ընդդիմու­թյունը որոշեց մասնակցություն չցուցաբերել։ Իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ից միայն 6 համայնքում է թեկնա­ծու առաջադրվել թեեւ 10 մարզերի մոտ 70 համայնքում ընտրություններ են։ Դրանց թվում են նաեւ մի քանի խոշոր քաղաքներ։ «Ելք»–ը հայտարարել Է, որ բավական լուրջ է վե– րաբերվում ՏԻՄ ընտրություններին, դրա համար էլ որոշել է չմասնակցել […]

Ինչպե՞ս վստահել Հայաստանի բանկերին. Հայկական Ժամանակ

«Կոնվերս բանկ»-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով  հափշտակության գործով աղմուկը չի դադարում: Հոկտեմբերի 9-ին մասնաճյուղից թալանվեց տարբեր արժույթներով մոտ 95 միլիոն 750 հազար դրամ: Թեեւ ՀՀ ոստիկանությունը սույն գործը համարում է բացահայտված, բայց ո’չ թալանողը կա, ո’չ էլ  հափշտակված գողոնը: Անկախ Հայաստանի պատմության մեջ սա հայկական բանկից ամենախոշոր հափշտակությունն է: Ստորեւ ներկայացնում ենք վերջին  տարիների ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի