17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վառ օրինակ. «Ելքի» առաջարկն ընդունվել է

 Ազգային ժողովը քննարկում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Արդարադտության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծում խնդրահարույց թվացող դրույթը հանվել է: Իսկ մինչ այդ տեղեկացրեց, որ նախագիծը միտված էր օրենքը համապատասխանեցնել Սահմանադրությանը: «Մի շարք դրույթներ են նախատեսվել, մինչդեռ երկրորդ հոդվածը խնդրահարույց էր, որի վերաբերյալ «Ելք» խմբակցությունը հանդես եկավ առաջարկով: Միակ փոփոխությունը, որ կատարվել է, այդ խնդրհարույց հոդվածը հանվել է»,-ասաց փոխնախարարը:

Ըստ նրա, խնդրահարույց դրույթով գործող օրենքի 5-րդ հոդվածին տվում էր նոր շարադրանք, առ այն, որ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել սույն օրենքի սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: «Մինչդեռ գործող օրենքում նույն նպատակն է հետապնդում, բայց ասում է, որ այնումանայնիվ կարող ես սահմանել հավաքի ազատություն, եթե այդ նպատակները գերակայում են հավաքի նպատակների նկատմամբ: Գործող օրենքը պաշտպանության տեսակետից ավելի նպատակահարմար էր, որ մնար նախագծում, դրա համար տեքստից հանվեց և այլ խնդրահարույց կետեր չկան»,-ասաց նա: ԱԺ Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, թե առավոտյան հնչեց տեսակետ, թե ընդդիմության ոչ մի առաջարկ չի ընդունվում և սա վառ օրինակներից մեկն էր:

«Բավականին ճիշտ առաջարկ էր, որովհետև եթե նախկինում երկրորդ հոդվածը կրկնում էր Սահմանադրության հոդվածը, այդուհանդերձ կարևորագույն էլեմենտ կա, միայն մեխանիկական կրկնությամբ չէր պայմանավորված: Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել բացառապես այն դեպքում, եթե այս իրավունքները գերակայություն ունեն հավաքի գերակայության նկատմամբ, որովհետև հավաքների ազատությունը նույնքան իրավունք են, որոնք մյուս իրավունքները: Իսկ մրցակցող իրավունքների պարագայում կոնկրետ իրավիճակը հաշվի առնելով՝ մասնակիցների թիվ, հավաքի անհրաժեշտություն, կարող են ծանրութեթեև անել և նոր միայն հնարավոր լինի սահմանփակել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ