20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանդես մի եկեք Հայաստանի անունից.թեժ իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այսօր մեկնարկած  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը:

Նշենք, որ նիստը արտագնա է, քանի որ գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում :

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատավորին դիմեց միջնորդությամբ: Նա պահանջեց, որ խոսելու ընթացքում ամբաստանյալները ոտքի կանգնեն: Արամ Մանուկյանը նշեց, որ կիբերհանցագործություններով և թմրանյութերի գործով դատախազը իրավունք չունի զբաղվելու այս գործով: Արամ Մանուկյանը պահանջեց դատախազ Պետրոս Պետրոսյանի ինքնաբացարկը:

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ)  միացավ ինքնաբացարկի միջնորդությանը նշելով.«Դուք չեք դատում մեզ նրա համար, ինչը մենք կատարել ենք»:

Ամբաստանյալ Արամ Հակոբյանը միացանալով միջնորդությանը ասաց,որ պատրաստ է խոնարվել դատարանի առաջ, եթե համոզվի, որ դատավորը անաչառ է:

Ամբաստանյալ Սերգո Կյուրեղյանը դիմելով դատարանին ասաց. «Ձեր հետևի պատին զինանշան ու եռագույն դրոշ է կախված: Եռագույնը և զինանշանը պետք է մեր մոտ լինեին: Եռագույնը և զինանշանը պատկանում են մեզ , հայերին ու հայ ժողովրդին: Հանդես մի եկեք Հայաստանի անունից, քանի որ դուք տարբեր դեմքեր ունեք, բայց կատարում եք մի մարդու կամք»:

Միջնորդությանը միացան բոլոր ամբաստանյալները:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունըքննելու:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Մակյանի վարույթում գտնվող գործով դատավարությունը դեռ չի սկսել:        

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ