16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դիլիջանում ռումինացին ընկել է էլեկտրական աշտարակից. նրա վիճակը ծանր է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1995 թ. ծնված Իվան Դանութը (Ռումինիայի քաղաքացի) ընկել է էլեկտրական աշտարակից (մոտ 10 մ բարձրություն):

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ