Հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագիրը ստորագրվել է ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ` ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից` հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Հրամանագրում նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ պայմանավորվել են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, […]