09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. Արցախի ՊԲ

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը։ Դավաճանը Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս ու կանաչ լույս վառեց հանցագործ Ալիեւի համար։ Միջազգային հանրությունն էլ, խաղաղապահներն էլ մեխի գլխի կարգավիճակում են։ Ալիեւը հերթական անգամ թքեց ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի վրա՝ ուժ կիրառելով Արցախի դեմ»։

Ադրբեջանը այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել: Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են: Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները […]

Ադրբեջանը հայտնում է Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» անցկացման մասին։ «Մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով տարածաշրջանում ձեռնարկվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատերազմ է, ճանապարհին եմ, չգիտեմ՝ կհասնե՞մ տուն, թե՞ ոչ ռմբակոծվում է Արցախը». Արցախի ՔԿ նախագահի խորհրդական

Արցախի ՔԿ նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմ է? ճանապարհին եմ, չգիտեմ՝ կհասնե՞մ տուն, թե՞ ոչ? ռմբակոծվում է Արցախը?: Ժող, նկարներ և վիդեոներ չտեղադրեք ձեր տեղերից, նկուղներից»: Նա մեկ այլ գրառմամբ դիմել է մարտունեցիներին. «Խնդրում եմ մարտունեցիներ, օգնեք քրոջս մի նկուղ տարեք, 5 երեխայով է, նկուղ չունեն: Մարտունի են, խնդրում եմ […]

Արցախում զանգվածային հրետակոծություններ են սկսվել (տեսանյութ)

Արցախում գտնվող երկրի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է զանգվածային հրետանային գնդակոծության մասին։ «Մեզ մոտ սկսվել է զանգվածային հրետանային ռմբակոծություն»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ». Լևոն Արոնյանն արձագանքել է ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովին

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ավագ Լևոն Արոնյանիշը դիմել է ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։ «Բարև, Շահրիար: Ես տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ, սիրում եմ ձեր ընտանիքը և քեզ, չնայած վերջերս հեռացել եք ինձանից: Դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ քո ստորագրությունն է։ Դու բարի […]

Չի բացառվում, որ Ադրբեջանն ագրեսիվ քայլերի կգնա. իրադրությունը լարված է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա «ՌԷՊ» միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ Ադրբեջանն ագրեսիվ քայլերի կդիմի։ «Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված