23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին. /Տեսանյութ/

Իսրայելը հարձակումների նոր ալիք է սկսել Լիբանանի վրա այն բանից հետո, երբ հյուսիսային Իսրայելի վրա հրթիռային հարձակման հետևանքով մի կին է զոհվել, իսկ մյուսները վիրավորվել են:

Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածներ են հասցվել գյուղերին, հրդեհվել են շենքեր:

Հեզբոլլահը, որը, ենթադրաբար, իրականացրել է Իսրայելի վրա հարձակումը, պատասխանատվությունը չի ստանձնել։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո երկու կողմերը պարբերաբար կրակել են Իսրայելի հյուսիսային սահմաններում:

«Կործանիչները հարձակումների լայնածավալ ալիք են սկսել Լիբանանի տարածքում», – չորեքշաբթի X-ում (նախկին Twitter) գրել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակ Դանիել Հագարին:

Պարոն Հագարին ասաց, որ Իսրայելի պաշտպանության բանակը առաջիկա ժամերին ավելի մանրամասն կհաղորդի իր վերջին օդային հարվածների մասին:

Իսրայելի հյուսիսի վրա Լիբանանից հարվածել են Սաֆեդ շրջանին և թիրախավորվել է Իսրայելի ռազմական հյուսիսային հրամանատարական կենտրոնը, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Տեսանյութում երևում է, որ հրթիռներից մեկն ընկել է հիվանդանոցի դարպասի մոտ։

«Հեզբոլլահը»՝ շիա մահմեդական կազմակերպություն, աշխարհի ամենասպառազինված, ոչ պետական ռազմական ուժերից մեկն է:

Այն ստեղծվել է 1980-ականների սկզբին տարածաշրջանի առավել գերիշխող շիա տերության՝ Իրանի կողմից՝ Իսրայելին հակադրվելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ