Պրաբովո Սուբիանտոն Ինդոնեզիայի նախագահական մրցավազքում հաղթելու ճանապարհին. /Տեսանյութ/
Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն պատրաստվում է դառնալ երկրի հաջորդ նախագահը այն բանից հետո, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ նա հավաքել է ձայների կեսից ավելին առաջին փուլում:
«Այս հաղթանակը բոլոր ինդոնեզացիների հաղթանակն է», – ասաց նա ոգևորված կողմնակիցներին ընտրատեղամասերի փակումից ժամեր անց:
Վաղ քվեարկության նմուշները ցույց են տվել, որ նախկին գեներալը հավաքել է ձայների ավելի քան 57%-ը՝ խուսափելով երկրորդ փուլից:
Աշխարհի ամենամեծ մեկօրյա քվեարկության ամբողջական արդյունքները շաբաթներով չեն սպասվում:
72-ամյա պարոն Պրաբովոն գործիչ է, ում հավաքած ձայները մտավախություն են առաջացրել, որ Ինդոնեզիան կանգնած է իր ավտորիտար անցյալը ետ վերադարձնելու վտանգի առաջ:
Գեներալ Սուհարտոյի դիկտատուրայի ժամանակ հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատարը ենթարկվել է բազմաթիվ մեղադրանքների մարդու իրավունքների ոտնահարման համար:
Մանրամասները՝ կից տեսանյութում: