11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Գայի, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Երբ կընտրվեն հանրապետության նոր նախագահն ու վարչապետը

2018 թվականի ապրիլի 9-ին ավարտվում է գործող նախագահի՝ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Փետրվարի վերջին տասը օրում առաջադրվելու են հանրապետության նախագահի թեկնածուները, իսկ արդեն նոր կարգով ընտրությունը կայանալու է մարտի առաջին տասը օրում։ Հիշեցնենք, որ ըստ փոփոխված Սահմանադրության՝ նոր նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Դրանից հետո արդեն Կառավարությունն է հրաժարական տալիս, ապա ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի […]

Ոստիկանությունից ազատվել է 30 ծառայող

ՀՀ ոստիկանությունում 2017 թվականին ընթացքում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր: Նիստերի ընթացքում հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը. 30 ծառայողի` ոստիկանությունից ազատում, 6 ծառայողի՝ «խիստ նկատողություն», 1 ծառայողի՝ «կոչման իջեցում մեկ […]

«Մարդկանց լույսով ողողելու համար պետք է արևը կրես քո մեջ»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝  Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հունվարի 5-ին նշել է ծննդյան 50-ամյակը: Ծննդյան օրը Ռուզաննա Խաչատրյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․ «Մարդկանց լույսով ողողելու համար պետք է արևը կրես քո մեջ»։

Կցրտի

Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով:

Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև Լիդիանը ընդունել էր հրավերը

Լիդիան Արմենիան տեղեկացավ, որ Հ. Բրոնոզյանը և նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը, ինչն անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով: Նախարարությունը դիմել էր Լիդիան Արմենիային` մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և բոլոր մտահոգություններին պատասխանելու, […]

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

Հայաստանի Հանրապետության կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են  ՀՀ կառավարության քննարկմանը։ Հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված […]

25-ամյա հրազդանցի տղայի կյանքին վտանգ է սպառնում, նա ունի մեր օգնության կարիքը (տեսանյութ)

Մարատ Կադամյանը 25 տարեկան է, ապրում է Հրազդան քաղաքում: Ունի երիկամային հիվանդությունների լուրջ խնդիրներ: Ութ տարի տառապում է այս հիվանդությամբ: Բժիշկների պնդմամբ նրա ձախ երիկամը պետք է հեռացվի, իսկ աջում կատարվի քարափշրում, բուժման կուրս  և հետագա երիկամային փոխպատվաստում կատարվի Գերմանիայի Դաշնությունում: Վիրահատությունն արդեն դեկտեմբերին պետք է կատարված լիներ, սակայն ընտանիքի   անապահով լինելու հետևանքով այն հետաձգվեց, տղայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի