29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձեր հոգսերը չեք հանձնել Աստծուն

« Զառամյալ ծերունիների նման, որոնք կրկին երիտասարդանալու հույս այլևս չունենալով՝ ա՛յլ բան չեն սպասում, քան միայն՝ մահը, այդպես նաև դուք, աշխարհի գործերով ջլատված, անձնատուր եք եղել վհատությանը և ձեր հոգսերը չեք հանձնել Տիրոջը. այդ իսկ պատճառով, ձեր սրտերը պատառոտվել են և դառնությունները ծերացրել են ձեզ »: Հերմասի Հովիվը (Երկրորդ դարի Առաջին կես)

Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը, երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ միասին, ուղևորվել են սահմանամերձ զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող, 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող, այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ […]

Աստված ոչինչ չի անում ժամանակից առաջ

Երբ խնդրածդ չես ստանում՝ սպասիր: Երբ փնտրածդ չես գտնում՝ սպասիր: Երբ կամեցածդ չի լինում՝ սպասիր: Երբ մարդիկ ոտքի են ելնում քո դեմ կռվելու՝ դու աղոթի՛ր և սպասի՛ր: Վստահությամբ սպասիր, հավատալով, որ Աստված ճիշտ բանը՝ ճիշտ ժամանակին պիտի անի: Սպասելը՝ Աստծուն վստահել է նշանակում: Նա, որ սպասել չգիտի՝ բնավ չպիտի վայելի Աստծո օրհնությունները, քանզի Աստված ոչինչ […]

Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» հաքաթոնի ընթացքին

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» առաջին հաքաթոնը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնց վերջնական նպատակը քաղաքի օդի մաքրմանը նպաստելն է:  Ծրագրին մասնակցում են ավելի քան 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ, […]

Քիմ Քարդաշյանը ծնունդը նշել է «հայկական ոճով» /ֆոտո, տեսանյութ/

Օրերս հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշում էր ծննդյան 37-ամյակը։ Այդ կապակցությամբ Քիմն ընտանիքի հետ խնջույք է կազմակերպել հայկական ռեստորանում։ Ինստագրամի իր էջում Քիմը տեսանյութ եւ լուսանկար է տեղադրել ու գրել, որ իր ծնունդը նշել են «հայկական ոճով»։                    

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին:

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ 2017թ. օգոստոսի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն օգոստոսի 22-ին՝ ժամը 12:20-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում գտնվող բժշկական […]

Արարատի մարզպետը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արարատի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին՝ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ գյուղացիական  տնտեսությունների  և  մշակովի  հողատարածքների  խոշորացման  գործընթացի   արդյունքում  խոշոր  հողակտորներ /5հա  և  ավելի/  ունեցող  գյուղացիական  տնտեսությունների  թիվն  այս պահի դրությամբ  313 է՝  2016 […]

Արտաքին գործերի նախարարն ընդունեց Մեքսիկայի պատգամավորներին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ նմանօրինակ այցելությունները նոր որակ ու բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեքսկիացի պատգամավորները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի